Հայաստանի ու Վրաստանի միջև ավիափոխադրումներն աճել են 160 տոկոսով
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսի ամիսներին Հայաստանի ու հարևան Վրաստանի միջև ավիափոխադրումների ծավալն ավելացել է 160 տոկոսով։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով այդ երկրի Էկոնոմիկայի նախարարությոն Քաղավիացիայի գործակալության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ երկու երկրների կառույցները մտադիր են շարունակել համագործակցությունը։ Դա հաստատվել է Վրաստանի ու Հայաստանի քաղավիացիայի հարցերով զբաղվող մարմինների ղեկավարների՝ Լևան Կարանաձեի ու Տաթևիկ Ռևազյանի՝ Մոնրեալում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Նրանք նաև համագործակցության հուշագիր են ստորագրել։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլի պայմանը՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցութունը վերականգնելու համար
- Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը
- Ռուսաստանն ասել է, թե ինչ պայմաններով կվերականգնի ավիափոխադրումը Վրաստանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին