Արթուր Ղազինյան. Բազմաթիվ անգամ հրապարակային զգուշացրել եմ Փաշինյանին առանձնահատուկ շրջահայաց լինել Արցախի հարցում
Քաղաքական գործիչ, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանն, անդրադառնալով Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, գրել է.
««Վալդայ» ակումբում Ալիևի ունեցած ելույթն ու դրանում առկա հռետորաբանությունը խտացված արտահայտում է Հայաստանի իշխանությունների Արցախի հակամարտության կարգավորման ոլորտում որդեգրած դիրքորոշումը, իսկ ավելի ճիշտ՝ այդ դիրքորոշման բացակայությունը։
Առանձնապես մտահոգիչ է, որ այդպիսի հռետորաբանություն կիրառվում է Ռուսաստանում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ներկայությամբ։
Բազմաթիվ անգամ հրապարակային զգուշացրել եմ Փաշինյանին առանձնահատուկ զգույշ և շրջահայաց լինել Արցախի հարցում, հատկապես Ալիևի հետ շփումներում՝ հաշվի առնելով վերջինիս խորամանկ ու նենգ բնույթը։
Վարչապետի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրից Փաշինյանը թույլ է տալիս աններելի սխալներ, և իր «հեղափոխական» օրակարգը փորձում էր փաթաթել այդ «հեղափոխության» ոչ մի առնչություն չունեցող Արցախյան հակամարտության վրա։
Եթե ասվածին հավելենք նաև Լավրովի նախօրեին արված հայտարարությունն ու Կոսովոյի հետ արված համեմատությունը, ապա հաստատապես կարելի է պնդել, որ պատերազմը օրեցօր մոտենում է մեր դարպասներին։
Արցախյան հակամարտության հարցում հայ ժողովուրդն առավել քան միասնական է, և դա որևէ կապ չունի ոչ Փաշինյանի, ոչ էլ իր կողմից հորինված «հեղափոխության» հետ։
Սակայն դա որևէ կերպ չի մեղմելու Փաշինյանի անձնական և թիմային քաղաքական և իրավական պատասխանատվությունը կորցրած յուրաքանչյուր կյանքի և յուրաքանչյուր մետր տարածքի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի կարգավիճակն ու կետադրական նշանները
- Ալիևը պատասխանել է Փաշինյանին. Ղարաբաղը Ադրբեջանն է ու չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ
- Լավրովը չի տեսնում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան