Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին
Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։
Փաստաբանական խմբից մանրամասնում են, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով Ռ․ Քոչարյանի նկատմամբ դատավորի դրսևորած վարքագիծը։
Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած նիստում։ Նա ժամանակ էր խնդրել, որպեսզի պատրաստեն միջնորդությունը։
Հիշեցնենք, որ նույն նիստում Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի միջնորդությունը նրա նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ։
Պաշտպանները համոզմունք հայտնեցին, որ որոշումը «կայացվել է դատարանի նկատմամբ բիրտ, բացահայտ, աննախադեպ ճնշումների տակ»։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Դատարանը թող սկզբից վիրավորվի մինչ այդ ասածներից, հետո նոր իմ ասածից
- Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից
- Հայկ Ալումյան. Դատարանի նկատմամբ եղել է բացահայտ ու ուժեղ ճնշում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին