Նիկոլ Փաշինյանի աջակիցները հարձակվել են ընդդիմադիր լրատվամիջոցի վրա
Այսօր մի խումբ անձիք՝ Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արտակ Մարգարյանն ու Սարգիս Մանուկյանը հարձակվել են ընդդմադիր Hayelia.am լրատվամիջոցի և «Հայելի» մամուլի ակումբի խմբագրության վրա:
Որպես ընդդիմադիր լրատվամիջոցի վրա հարձակման պատճառ՝ այս խումբը ներկայացրել է լրատվամիջոցում Ադրբեջանի նախագահի հայտարարության լուսաբանման փաստը՝ վերնագրված « «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին»։
Այս նույն խումբը 2019թ.-ի սեպտեմբերի 25-ին Ազատության հրապարակում հավաք էր կազմակերպել ի աջակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Նրանք զուգահեռաբար մի շարք ակցիաներ են իրականացրել ընդդեմ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի:
Նրանք սոցցանցի իրենց էջերում ևս հանդես են գալիս ՀՀ վարչապետին և նրա կառավարությանն աջակցող և ընդդիմախոսներին վարկաբեկելու դիրքերից:
Հիշեցնենք՝ Անժելա Թովմասյանը հարազատ քույրն է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, ում լիազորությունները դադարեցնելու համար իշխանությունը ջանք չի խնայում։ ԱԺ-ն ընդունել է համապատասխան նախագիծ և ուղարկել ՍԴ:
Ուշագրավ է, որ ընդդիմադիր լրատվամիջոցի խմբագրության վրա հարձակված անձիք խմբագրության պատին ամրացրել են նաև Հրայր Թովմասյանի լուսանկարը: Նրանցից մեկն էլ հրապարակված տեսանյութում հայտարարում է. «Հրայր Թովմասյանի քույրը՝ Անժելա Թովմասյանն իրավունք չունի ընդհանրապես որևէ գործունեություն ծավալի Հայաստանում»:
Հավելենք, որ համաձայն մամուլի հրապարակումների, իշխանության պահանջով «Կենտրոն» հեռուստաընկերությունը դադարեցրել է Hayeli.am կայքի խմբագիր Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման հեռարձակումը: Հաղորդումը շուրջ մեկ շաբաթ է՝ չի հեռարձակվում:
Հայաստանում ընդդիմադիր լրատվամիջոցի նկատմամբ իշխանության աջակիցների հարձակման այս դեպքն աննխադեպ է: Թե ինչ հետևանքներ կունենա այս գործողությունը, կներկայացնենք առաջիկայում:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը պատասխանել է Փաշինյանին. Ղարաբաղը Ադրբեջանն է ու չկա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ
- Ադրբեջանի դիվերսիան կանխած և անօդաչուն խոցած զինվորները պարգևատրվել են
- Արցախում հակառակորդի կրակոցից 19-ամյա զինվոր է զոհվել
- Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել
- Արցախում զինծառայող է զոհվել
- Հակառակորդի կրակոցից Արցախում զինծառայող է զոհվել