Բենքսիի «կապիկների խորհրդարանը» վաճառվել է ռեկորդային գնով
Բրիտանացի փողոցային անհայտ նկարի Բենքսիի «Այլասերված խորհրդարան» կտավը վաճառվել է աճուրդում ռեկորդային՝ 11 միլիոն եվրոյով։ Նկարում պատգամավորների աթոռներին նստած են շիմպանզեներ և օրանգուտաններ։ Նրանք բղավում են, հորանջում, նայում կիսադատարկ շշերին։
Եվրանյուզի հաղորդմամբ, բավականին մեծ չափսերի կտավի համար լոնդոնյան Sotheby's աճուրդային տանը լուրջ պայքար է եղել։ Նախնական գինը եղել է 1,6 միլիոն եվրո։ Գնորդները բարձրաձրել են գինը 13 րոպեի ընթացքում։
Նկարի գնորդի անունը չի հաղորդվել։
Հարակից հրապարակումներ`
- Բենքսին Լոնդոնում բացել է գիշերային խանութ-թանգարան
- Բենքսիի աշխատանքը հնարավոր է վաճառվի ռեկորդային գնով
- Christie's-ը վաճառում է Բենքսիի աշխատանքների պատճեները
- Բրիտանիայում Բենքսին ավելի սիրված է, քան Լեոնարդո դա Վինչին ու Վան Գոգը