WCIT համաշխարհային նվագախմբի համերգը` Հանրապետության հրապարակում
Հանրապետության հրապարակում քիչ առաջ մեկնարկած համերգով ազդարարվեց Երևանում հոկտեմբերի 6-9-ը կայանալիք «WCIT-2019» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովի մեկնարկը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ WCIT համաշխարհային նվագախումբը ներկայացնում է արհեստական ինտելեկտի կողմից ստեղծվող երաժշտության համերգ:
Նշենք, որ համերգին մասնակցում են ավելի քան 70 երաժիշտ բոլոր այն 15 երկրներից, որտեղ նախկինում անցկացվել է համաժողովը:
Նվագախմբի հետ հանդես կգա նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը:
Համերգին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, WCIT-2019 համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերը։՛
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Սմբատյանը պատմել է՝ ինչպես համակարգչին սովորեցրին գրել հայկական երաժշտություն
- WCIT համաշխարհային նվագախմբի երաժիշտները ծանոթանում են հայկական մշակույթին
- «WCIT 2019»-ի շրջանակներում տեղի կունենա նախարարական կլոր սեղան
- WCIT 2019-ն կարևոր իրադարձություն՝ Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ներկայացնելու համար
- 14 երկրներից կազմված WCIT նվագախմբի փորձը ՏՏ գագաթնաժողովի բացման համերգին ընդառաջ՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ
- «WCIT» նվագախումբը համախմբել է ավելի քան 100 երաժշտի
- WCIT-2019. Հանրապետության հրապարակում կհնչի հայկական շարականների վրա արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը
- «WCIT 2019»-ին հայկական տեխնոհամայնքը մրցանակներ կհանձնի
- WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի տոմսերը կարելի է ձեռք բերել all.me ցանցի թվային արժույթի՝ ME թոքենի միջոցով
- Արհեստական բանականությունը կստեղծի WCIT-ի հիմնը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան