ԱԳ նախարար հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ
Հոկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվության և հանրային տեղեկատվության վարչությունը:
Ողջունելով կոնգրեսականներին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը կարևորվում է հայ-ամերիկյան երկխոսությունը տարբեր մակարդակներում՝ այդ համատեքստում բարձր գնահատելով կոնգրեսականների ջանքերը՝ ուղղված հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդման և բազմաթիվ հայանպաստ նախաձեռնությունների կյանքի կոչմանը:
Նախարար Մնացականյանը Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում նախաձեռնած բարեփոխումների գործընթացը:
Հանդիպմանն արծարծվել են միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք արդիական հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում