ՏՏ ոլորտն ունի այդ հնարավորությունը՝ կապեր ստեղծելու և դրանք օգտագործելու համար. Ավինյան
«Կարծում եմ՝ «WCIT 2019» համաշխարհային համաժողովը կարելի է համարել կարևոր հանգրվան, քանի որ միջոցառումը բավականին հեղինակավոր է և առաջին անգամ անցկացվում է ՀՀ-ում»,- այս մասին այսօր Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոգիաների «WCIT 2019» համաշխարհային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ ՏՏ ոլորտում հնարավորությունները գրեթե անսահմանափակ են։ Դրանք, ըստ նրա, անսահմանափակ են ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած երկրում։
«Յուրաքանչյուր երկիր ուղղակիորեն իր քաղաքականությունը պետք է մշակի այն ուղղությամբ, որպեսզի գալիք սերունդները պատրաստ լինեն ավելի ու ավելի բարելավել այս և բոլոր այլ ոլորտներում թվայնացման պրոցեսները և նոր պրոդուկտներ ստեղծեն», - ընդգծեց նա։
Հարցին՝ ի՞նչ կտա համաշխարհային համաժողովի անցկացումը Հայաստանին, Տիգրան Ավինյանը նշեց, որ կարևորը, ինչ հնարավոր է քաղել այս միջոցառումից՝ կապերն են։
«ՏՏ ոլորտն ունի այդ հնարավորությունը՝ կապեր ստեղծելու և դրանք օգտագործելու համար։ Այդ հնարավորությունը չպետք է բաց թողնել»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռիչարդ Քլարկ. Ապագան հիմա է, այն պարզապես հավասարաչափ բաշխված չէ
- ՏՏԾՀԴ գլխավոր քարտուղար. Նախորդ երեկոն դարձավ WCIT-ի ամենատպավորիչ բացումը մեր պատմության մեջ
- Մեզ համար մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը. Փաշինյան
- WCIT 2019-ի «Ապակենտրոնացման ուժը». Կարիք չկա լինել կենտրոնում՝ կենտրոն լինելու համար
- Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով է՝ WCIT 2019-ը
- WCIT համաշխարհային նվագախմբի համերգը` Հանրապետության հրապարակում
- WCIT համաշխարհային նվագախմբի երաժիշտները ծանոթանում են հայկական մշակույթին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին