Դատարանն արգելել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին լուծել կոլեկտիվ պայմանագիրը. Արմեն Ավետիսյան
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.
«Հարգելի համալսարանականներ, այն բանից հետո, երբ ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունը արգելել էր ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին աշխատանքից ազատել թվով 29 աշխատողի, նա գրություն էր ուղարկել արհեստակցական կազմակերպություն առ այն, որ պատրաստվում է նոյեմբերի 25-ին միակողմանի լուծել ԵՊՀ կոլեկտիվ պայմանագիրը:
Եթե կոլեկտիվ պայմանագիրը լուծվի մինչ այս ԵՊՀ աշխատողներին տրամադրվող բոլոր իրավական և սոցիալական հավելյալ երաշխիքները կվերանան և նրանք կդառնանան խոցելի և անպաշտպան գործատու աշխատող հարաբերություններում:
Այս իսկ պատճառով, մենք դատական կարգով բողոքարկեցինք այդ ապօրինի որոշումը՝ պահանջելով արգելել ռեկտորի ժ/պ-ին լուծել կոլեկտիվ պայմանագիրը և կիրառել հայցի ապահովման միջոց:
Ի ուրախություն մեզ և ի հեճուկս Գեղամ Գևորգյանի դատարանը մեր բողոք - հայցադիմումը ընդունեց վարույթ և որպես հայցի ապահովում՝ արգելեց ռեկտորի ժ/պ-ին լուծելու արհմիության հետ կնքված կոլեկտիվ պայմանագիրը:
ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի շարունակականությունն ու անընդհատությունը վերականգնված է: Պայքարը հանուն ԵՊՀ աշխատողների կոլեկտիվ և անհատական իրավունքների պաշտպանության շարունակվում է:
Հ.Գ. Դատարանի ամբողջական որոշումները կարող եք կարդալ նշված հղումով»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ավետիսյան. ԵՊՀ ցանկացած աշխատող կանգնած կլինի աշխատանքը կորցնելու վտանգի առաջ
- Վահագն Վարագյան. Դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ղեկավարությանը մեզ չազատել աշխատանքից
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարն արձագանքում է Վարագյանի մեղադրանքին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան