
Արմեն Գևորգյան. Եթե մեր կառավարությունը շարունակի այսպես աշխատել, երկիր այլևս ներդրումներ չեն գալու
«Եթե մեր կառավարությունն ու արդարադատությունը շարունակեն այսպես աշխատել, երկիր այլևս ներդրումներ չեն գալու»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Նա նշեց, որ շատ կարևոր ներդրումների մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում Արմեն Գևորգյանի խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև նրան մի քանի օրով Հայաստանից բացակայելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացվեցին։ Գևորգյանը Ավստիայում պետք է բուժզննում անցնի, ինչպես նաև նույն երկրում պետք է մասնակցի գործնական հանդիպման։ Միջնորդությունների վերաբերյալ դատարանը որոշումը կհրապարակի հոկտեմբերի 8-ին։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը
- Արմեն Գևորգյանի փաստաբանը միջնորդեց վերացնել խափանման միջոցը
- Արմեն Գևորգյան. Օտարերկրյա ներդրումներ. ինչ պետք է անել դրանք ստանալու համար
- Արմեն Գևորգյանը չի կալանավորվի