Զարեհ Սինանյան. ՏՏ համաժողովը կօգնի միջազգային ընկերություններին հասկանալ ՀՀ ընձեռած հնարավորությունները
«Այս համաժողովով Հայաստանը ևս մեկ անգամ կճանաչվի բարձր տեխնոլոգիաների միջազգային կենտրոն: Ակնկալում եմ, որ շատ բովանդակային քննարկումներ տեղի կունենան ոլորտի կապակցությամբ: Մեզ բոլորիս մաղթում եմ մեծ հաջողություն, քանի որ գաղտնիք չէ, որ ՏՏ ոլորտը և բարձր տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներն են, որոնց վրա մենք կենտրոնանում ենք և փորձում ենք հաջողություններ ունենալ»,- այսօր այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ Երևանում մեկնարկող Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովի` WCIT, մեկնարիկին:
Իսկ թե որքանով համաժողովը կօգնի միջազգային ընկերությունների հետ ՀՀ ընկերությունների համագործակցությանը, ներդրումների խթանմանը, Զարեհ Սինանյանը նշեց, որ այս ոլորտն այնպիսին է, որ դժվար է տեղում ներդրումներ կատարելու համար անմիջապես որոշում կայացնել:
«Մարդիկ ծանոթանում են տեղի էկոհամակարգին, ծանոթանում են իրար, հասկանում են, թե ինչ հնարավորություններ ունի Հայաստանը, ինչ հնարավորություններ է այն ընձեռում և արդյունքում կլինեն գործարքներ, ավելի մեծ հետաքրքրվածություն Հայաստանի նկատմամբ և հետևաբար նաև ներդրումներ»,-ասաց Զարեհ Սինանյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկում է Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովը` WCIT, որը կանցկացվի հոկտեմբերի 6-ից 9-ը: Երևանում համաժողովին մասնակցում են 70 երկրից ավելի քան 2500 մասնակիցներ:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով է՝ WCIT 2019-ը
- WCIT համաշխարհային նվագախմբի համերգը` Հանրապետության հրապարակում
- WCIT համաշխարհային նվագախմբի երաժիշտները ծանոթանում են հայկական մշակույթին
- «WCIT 2019»-ի շրջանակներում տեղի կունենա նախարարական կլոր սեղան
- WCIT 2019-ն կարևոր իրադարձություն՝ Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ներկայացնելու համար
- «WCIT» նվագախումբը համախմբել է ավելի քան 100 երաժշտի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան