Էլթոն Ջոնը չէր ցանկանում, որ արքայադուստր Դիանայի մահվան մասին երգը համաշխարհային ճանաչում ստանար
Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը ցավում է, որ իր Candle in the Wind երգը, որը նվիրված էր արքայադուստր Դիանայի մահվանը, նման մեծ հանրաճանաչություն ունի:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին 72-ամյա երաժիշտը պատմել է ինքնակենսագրական գրքում, որը պատրաստվում է հրատարակման: Երգը, որը 1973 թվականի ալբոմի նույնանուն երգի ռիմեյքն է և նվիրված էր ամերիկյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի մահվանը, Էլթոն Ջոնը կատարել է ընդամենը մեկ անգամ, Դիանայի հուղարկավորության արարողությանը՝ 1997 թվականի սեպտեմբերի 6-ին Վեսմինսթրյան աբբայությունում: Երգն անմիջապես գլխավոր է աշխարհի բոլոր հիթ-շքերթները, իսկ ավելի ուշ 33 միլիոն վաճառված օրինակով մտել է Գինեսի ռեկորդների գիրք, որպես բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված սինգլ: Հուղարկավորության արարողությունը հեռուստատեսությամբ դիտել է 2,5 միլիարդ մարդ, ինչը հեռուստատեսության պատմության մեջ ամենաշատ դիտված հեռարձակումներից է:
«Ես երբեք մինչև վերջ չկարողացա հասկանալ, թե ինչպես ինչ որ մեկը կցանկանա լսել այդ երգը: Եվ այն, թե ինչպիս հանգամանքներում երբևէ կկարողանամ կրին երգել այն: Ես այլևս երբեք այն չեմ կատարել։ Երգի հաջողությունը նշանակում էր, որ Դիանայի հուղարկավորության կադրերը շաբաթներով ցուցադրում էին Top of the Pops –ում՝ Բի Բի Սի-ի հայտնի հաղորդաշարում: Թվում էր՝ սուգը դուրս է եկել վերահսկողությունից»,- գրել է երաժիշտը:
Էլթոն Ջոնը սերտ բարեկամություն էր անում արքայադստեր հետ:
«Իրականում վստահ չեմ, որ Դիանան կցանկանար դա, ես էլ չէի ցանկանում, որպեսզի այդ ամենը շարունակվեր»,- նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա