Նոր տեխնոլոգիաներից պետք չէ վախենալ. Իվոն Չու
«Ես այնքան եմ գովազդում Հայաստանը: Այս տարի 20 երկիր եմ այցելել, Հայաստանը 21-ն է: Մարդիկ մտածում են Հայաստանում ներդրումներ կատարելու մասին: Դուք այնքան հանճարեղ եք, այս վայրի Սիլիկոն Վալին եք: Ես սիրում եմ Հայաստանը»,- այս մասին այսօր Երևանում մեկնարկած Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովի մամուլի ասուլիսում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովի հիմնադիրը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) նախագահ Իվոն Չուն:
«Խոստումնալից»,- այսպես պատասխանեց Իվոն Չուն՝ Panorama.am-ի հարցին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, որոշ դեպքերում, մասնավորապես արհեստական բանականության զարգացման առումով, մարդկանց մոտ անորոշություն է առաջանում, արդյո՞ք արհեստական բանականության զարգացման հետ կապված մարդկության ապագան ուրախացնող է, թե վախեցնող:
«Մենք չպետք է վախենանք նոր տեխնոլոգիաներից, քանի որ դրանք օգնում են մեզ ավելի լավ ապրել: Մենք պետք է իմանանք՝ ինչպես օգտագործել այն, այլ ոչ թե այն մեզ օգտագործի, քանի որ մենք ենք մարդ արարածները»,-ասաց Իվոն Չուն:
ՏՏԾՀԴ նախագահը նաև նշեց Տայպեյի համալսարանի և Հայաստանի համալսարանների միջև համագործակցության մասին, որի արդյունքում կարող է արհեստական բանականությունն օգտագործվել Հայաստանում գյուղատնտեսության մեջ: Այս նպատակով Հայաստանից ուսանողներ կմեկնեն Տայպեյի՝ ուսանելու:
Նշենք, որ Տեղեկատվական տեխնոլոգի ներիհամաշխարհային համաժողովի հիմնադիրը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքն է, որն անցկացվում է ամեն տարի: ՏՏԾՀԴ-ի անդամներն են ավելի քան 80 երկրներ ու ասոցիացիաներ, որոնք կազմում են աշխարհի ՏՏ շուկայի ավելի քան 90 տոկոսը: Երևանում համաժողովին մասնակցում են 70 երկրից ավել քան 2500 մասնակիցներ:
Հարակից հրապարակումներ`
- Ռիչարդ Քլարկ. Ապագան հիմա է, այն պարզապես հավասարաչափ բաշխված չէ
- ՏՏԾՀԴ գլխավոր քարտուղար. Նախորդ երեկոն դարձավ WCIT-ի ամենատպավորիչ բացումը մեր պատմության մեջ
- Մեզ համար մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը. Փաշինյան
- WCIT 2019-ի «Ապակենտրոնացման ուժը». Կարիք չկա լինել կենտրոնում՝ կենտրոն լինելու համար
- Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով է՝ WCIT 2019-ը