Հասարակություն 10:41 07/10/2019 Հայաստան

Մերձսահմանադրական կրքեր

ՍԴ նախագահի լիազորությունները կասեցնելու նախագիծը ԱԺ-ում պիոներաբար ընդունելուց հետո՝  մարտի դաշտը տեղափոխվեց Սահմանադրական դատարան։ Թե ինչ կլինի հետո,  պարզ կդառնա ՍԴ-ում, որտեղ չի բացառվում նաև ԱԺ նախագիծը վարույթ չընդունելը՝ իրավական հիմնավորումների բացակայության պատճառով։   Ահա այս դեպքում  դարձյալ պետք  կգա ամբոխը՝ ՍԴ դատավորներին հրապարակավ քաշքշելու և  գոռգոռոցով վախեցնելու համար (քրեական գործ, միևնույն է, չի   հարուցվելու․․․ «դոբրոն»  ի վերուստ կա)։  Իսկ ետնաբեմում կընթանան իրական ճնշումները։

Դատելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի  սանիկների ձերբակալումներից  սահուն կերպով նրա քրոջ ՝  «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի դեմ հարձակումներին, սպասելի են անգամ  «տրակտրորային» ճնշումները։

Հիրավի աննախանձելի վիճակում են հայտնվել ՍԴ անդամները։  Մի կողմից, բոլորիցս  լավ են գիտակցում, որ իրենք են պահում իրավական պետությունից  քաոսի անցնելու սահմանագիծը, և իրենց մասնագիտական ու քաղաքացիական համարձակությունից  է մեծ հաշվով կախված պետության ապագան։ Մի տեսակ նման են  Օլիմպիական խաղերի ուղարկած մարզիկների, ում ուսերին  է դրվում  երկրի հեղինակությունը բարձր պահելու առաքելությունը։

Մյուս կողմից էլ մեզ նման մարդիկ են։ Նրանք  երդվել են պահել-պահպանել օրենքն ու օրինականությունը, երևի չմտածելով նույնիսկ, որ  մի օր կանգնելու են պետության շահի և անձնական անվտանգության միջև լուրջ ընտրության  առաջ։ Անկեղծ ասած, ոչ ոք իրավունք չունի ուրիշից պահանջել հերոս լինել, հատկապես երբ չգիտենք, թե ինչ չափի  ճնշումների են ենթարկվում նրանք։ Բայցև դարերով է ապացուցված, որ  ճակատագրական պահերին են  ի հայտ գալիս հերոսական հատկանիշները, որոնք կամ կան մարդու մեջ, կամ չկան․․․ Հուսանք, որ ՍԴ դատավորները պինդ ապառ կլինեն։  

Կա նաև  երրորդ, ամենակարևոր  կողմը՝ օրենքը, որի գերակայությունը  ոչ ոք դեռևս չի չեղարկել։ Եթե ներքին կյանքում  «նիկոլականների»  ու «քոչարյանականների» համար անարգել  գործում են օրենքի մեկնաբանման և կիրարկման երկու հակադիր մոտեցումներ, ապա նույնը հնարավոր չէ պարտադրել արտաքին աշխարհին։ Հետևաբար, որքան էլ որ Նիկոլն իր ողջ թիմով ու «ֆաս» հրահանգին սպասող խաժամուժով  «հանրության պահանջ» կատարելով՝  թշնամիների կերպարներ մոգոնի, կան միջազգային  կառույցներ, որոնց համար միակ կուռքը օրենքն է։ Նրանք են տալիս ՍԴ-ի աշխատանքի իրավական գնահատականը։ Եվ եթե ՀՀ ՍԴ կողմից ՄԻԵԴ ուղարկված Ռոբերտ Քոչարյանի գործը վարույթ է ընդունվել, ավելին՝ վարույթ ընդունողներից մեկը  եղել է ՄԻԵԴ նախագահ Լինոս-Ալեքսանդրե Սիցիլիանոսը, ապա թող իշխանությունները բարի լինեն չվայրահաչել սեփական պետության բարձրագույն իրավական կառույցի կոմպետենտության դեմ։ 

Ահա այստեղ կա  մեկ այլ, շատ ավելի տխուր  կողմ․ արդյո՞ք օրվա իշխանություններն իրենք են որոշում իրենց ասելիքն ու անելիքը, թե՞ ենթարկվում են ինչ-ինչ աներևույթ ուժերի։  Վերջերս համացանցում տարածված մի վերլուծական հոդվածում՝ «Օտարների աշխարհաքաղաքական շահերի ուղեծրում» (В орбите чужих геополитических интересов»)  ներկայացված ոչ բոլոր փաստարկների հետ կարող ենք համաձայնել, բայց ռոմանտիկ կամ հիմար պետք է լինել չհասկանալու համար, որ 2018-ի հայաստանյան «թավշյա»  վայրիվերումներն իրոք  օտարների նախագծած հսկայական  փազլի  մի կտորն  են ընդամենը։ 

Գործող իշխանություններն էլ  կատարում են իրենց վերապահված դերերը։  Միայն մի հարց է բաց մնում՝  իրո՞ք նրանք լրջորեն հավատում են, որ  «Հայաստանի պայծառ ապագան են կերտում», թե՞ արտերկրյա դասընթացներում սերտած տեքստերը մտահոգության  դիմակ հագած   արտաբերելով՝  գիտակցաբար են քայքայում մեր երկիրը։ Եթե կան նրանց շարքերում հեղափոխական ռոմանտիկներ, ապա ժամանակի հետ կբացահայտվեն՝ չհանդուրժելով ապազգային գործընթացները։  Ինչպես որ մինչ այս  բացահայտվել է օրինակ,  որ իր ամբողջության մեջ  ՔՊ-ն  ու  «Իմ քայլը» իրենց գործունեությամբ և դավանած արժեքներով միանգամայն օտար են հայկական    մտածելակերպին։ 
 
Եվ ինչո՞ւ են նեղսրտում, երբ ընդդիմախոսները մատնանշում են իրենց այդ հատկությունը։ Ինչո՞ւ  երբ Հրայր  Թովմասյանն ասում է, որ   «սահմանի իր բաժինն է պահում»,  Արարատ Միրզոյանը վիրավորվում է՝ «իբր մենք  էլ ադրբեջանցիներն ենք, հա՞»։ Ադրբեջանցի չէ, բայց գաղտնիք հո չի, որ իշխանության  գործադիր ու օրենսդիր ճյուղերում այսօր գերիշխում են սորոսականները, արևմտամետները, աշխարհաքաղաքացիներն  ու գլոբալիստնեը։  Իսկ Հայաստանին պետք են ազգային արժեքներով հայասեր ու հայրենասեր ղեկավարներ։ Պետականակերտ մարդիկ, ովքեր կռիվ չեն տա պետության Սահմանդրական դատարանի հետ միայն այն պատճառով, որ իրենց քիմքին հաճո դատավորներ չեն այնտեղ հավաքված։

Պետության մասին մտածողը  Սահմանադրությունը կփոխեր, ոչ թե օրենք ու օրինականություն ոտնակոխ անելով՝ «նախկիններին» յուրայիններով կփոխարիներ՝ հասարակությանը հրամցնելով դատաիրավական ևս մեկ սերիալ։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու իր «դարակազմիկ» որոշմամբ ԱԺ-ն փաստացի  սկիզբ դրեց  ևս մեկ երկարատև իրավա-քաղաքական թնջուկի․․․ (Ակամա մտածում ես, որ  Արցախի հետ կապված  նոր զարգացումներ են լինելու)։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}