Հայաստանը բանակցում է Youtube-ի հետ՝ տեղայնացում ունենալու համար
Հայաստանը բանակցում է Youtube-ի հետ՝ առաջիկայում տեղայնացում ունենալու համար։ Այս մասին այսօր «WCIT-2019» ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը բանակցում է Youtube-ի հետ այդ թեմայով։ Ոչ միայն Youtube-ի, այլ ծրագրավորման ընկերությունների հետ, որոնց համար մենք Հայաստանում տեղայնացում չունենք: Մենք սկսել ենք բանակցել նրանց հետ», - նշեց փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ երևանյան համաժողովին ավելի քան 2 հազար մասնակից կա՝ 70 երկրից։ Այս տարի WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։
Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում անցկացվող ՏՏ համաժողովին նվիրված գեղաթերթիկ մարվեց
- ՏՏ ոլորտն ունի այդ հնարավորությունը՝ կապեր ստեղծելու և դրանք օգտագործելու համար. Ավինյան
- ՏՏԾՀԴ գլխավոր քարտուղար. Նախորդ երեկոն դարձավ WCIT-ի ամենատպավորիչ բացումը մեր պատմության մեջ
- Մեզ համար մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը. Փաշինյան
- WCIT 2019-ի «Ապակենտրոնացման ուժը». Կարիք չկա լինել կենտրոնում՝ կենտրոն լինելու համար
- Զարեհ Սինանյան. ՏՏ համաժողովը կօգնի միջազգային ընկերություններին հասկանալ ՀՀ ընձեռած հնարավորությունները
- Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով է՝ WCIT 2019-ը
- WCIT համաշխարհային նվագախմբի համերգը` Հանրապետության հրապարակում
- WCIT համաշխարհային նվագախմբի երաժիշտները ծանոթանում են հայկական մշակույթին
- «WCIT 2019»-ի շրջանակներում տեղի կունենա նախարարական կլոր սեղան
- WCIT 2019-ն կարևոր իրադարձություն՝ Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ներկայացնելու համար
- 14 երկրներից կազմված WCIT նվագախմբի փորձը ՏՏ գագաթնաժողովի բացման համերգին ընդառաջ՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին