Չարխչյանի «Անժամանակ» ժամանակները
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ներկայացրել է իր նոր՝ «Անժամանակ» պատմվածքների ժողովածուն: Panorama.am-ին Հ.Չարխչյանը պատմեց, որ «Անժամանակ» գիրքն իրենից ներկայացնում է 55 պատմությունների մի ամբողջական ժողովածու:
«Դրանք հանրությանը քիչ հայտնի կամ անհայտ դեպքերի ու իրադարձությունների շարադրանք են, որոնք հնարավորություն են տալիս նոր հայացքով դիտել ու գնահատել մեր պատմության այս կամ այն դրվագը»,- նշեց գրողը:
Գիրքը մի քանի տարիների աշխատանքի, որոնումների, պրպտումների արդյունք է: Հեղինակի խոսքով, ընթերցողն այնտեղ կգտնի վավերագրեր, որոնք հրապարակվում են առաջին անգամ, կկարդա մեր մեծերի կյանքին վերաբերող այնպիսի փաստեր, որոնք առ այսօր չեն լուսաբանվել:
«Իսկ ընդհանուր առմամբ սա գիրք է մարդու ժամանակի և ժամանակի մարդու մասին: Մարդն ինքն է կերտում իր ժամանակը և այդ ժամանակի մեջ իր հետքը թողնելով դառնում է իր ապրած տարիների որակական նկարագրի և իմաստավորման երաշխավորը: Այդ պատճառով էլ գիրքը վերնագրված է «Անժամանակ», այսինքն բոլոր ժամանակների համար` առանց չափման միավորների, առանց կոնկրետացման, քանի որ կան արժեքներ, որոնք ընդհանուր են բոլորի համար` անկախ այն բանից, թե երբ, որ սերնդի կողմից կամ որ դարերում ենք դրանք դրսևորվում»,- ասաց Հովիկ Չարխչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Չարխչյանի «Չարենցի կրակոցը» փաստագրական վեպը վերահրատարակվել է
- Առավելագույնը «կթել» մշակույթից՝ փոխարենը ոչինչ չտալով. Հովիկ Չարխչյան
- Մշակույթը նույնքան կարևոր է, ինչքան այսօր բանակը մեզ համար. Չարխչյան
- Ու հիմա մենք լուրջ խնդիր ունենք. Հովիկ Չարխչյան
- Ժամանակակից գրականության մեջ Երևանի ամբողջական կերպար դժվար է գտնել. Հ.Չարխչյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան