Բենքսիի « Շիմպանզեները պառլամենտում» նկարը վաճառվել է ռեկորդային ՝12 միլիոն դոլարով
Փողոցային անանուն նկարիչ Բենքսիի նկարը, որում պատկերված է Մեծ Բրիտանիայի պառլամենտը՝ նախարարների փոխարեն կապիկներով, աճուրդում վաճառվել է ռեկորդային 12 միլիոն դոլարով: Տեղեկացնում է mignews.ru-ն:
4 մետր երկարությամբ կտավում ներկայացված են բրիտանական պառլամենտի Համայնքների պալատում բանավեճեր վարող շիմպանզեները:
Նկարը վաճառվել է Լոնդոնի Սոթբիի աճուրդում: Այն կոչվում է «Խարխլված պառլամենտ», ստեղծվել է 2009 թվականին: Այն գնվել է բառացիորեն առևտրի սկսվելուց 13 րոպե անց: Նախնական գնահատվել է 1,5-2 միլիոն ֆունտ, այնուհետև հասել է 8,5 միլիոն ֆունտի:
Այս արվեստի գործի գինը կազմել է 9,879,500 ֆունտ: Հատկանշական է, որ այս նկարը ցուցադրվել է Բրիստոլում՝ 2019թվականի մարտին:
The Banksy painting "Devolved Parliament", which shows chimpanzees sitting in the U.K. Parliament, is estimated to be sold for 1.5 to 2 million pounds in auction tonight pic.twitter.com/hfr98mMK3t
— Bloomberg TicToc (@tictoc) October 3, 2019