Քաղաքական 11:55 07/10/2019 Հայաստան

Մի քանի տասնյակ գործիչներ պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը

Հասարակական, քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչներ միացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայտարարությանը։ Այն հրապարակել է  2rd.am-ը։ Հայտարարությունը բաց է միանալու համար։

«Հայաստանի դատաիրավական համակարգի, դատավորների և Սահմանադրական դատարանի հանդեպ իրականացվող բիրտ ճնշումները խորը մտահոգության տեղիք են տալիս:

Ցավով արձանագրում ենք, որ ՀՀ վարչապետը, իշխող քաղաքական ուժը, հայտարարելով ժողովրդավարական արժեքներին հավատարմության, դատաիրավական համակարգի անկախության ապահովման, երկրում քաղաքական հետապնդումները բացառելու մասին, իրականում առաջնորդվում են բոլորովին այլ շարժառիթներով։ Ազգային-պետական շահերը հակադրվում են նեղ անձնական ու քաղաքական նպատակներին։

Ակնհայտ է՝ մարտի 1-ի դատաքննության փուլում գտնվող գործը չի տալու գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր 10 մարդու կյանքից զրկելու համար։ Սա մարտի 1-ի գործ չէ, այլ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հալածանք, ցանկացած գնով նրան անազատության մեջ պահելու սևեռում։ ՍԴ համապատասխան որոշման անտեսումը ընդհանուր իրավասության դատարանի կողմից, ինչը մեր պետության իրավակարգի կոպտագույն ոտնահարում էր, ոչ միայն անպատիժ մնաց, այլև ողջունվեց իշխանությունների կողմից։ Այս ամենը մեզ այլ բան չի թողնում, քան հստակ արձանագրել, որ նախագահ Քոչարյանը, ըստ էության, քաղբանտարկյալ է։ Ավելին․ վերջին օրերի կալանավորումներն ազդակ դարձան առ այն, որ իշխանություններն իրենց տարատեսակ նպատակներին հասնելու համար կանգ չեն առնելու ոչ մի բանի առաջ և ունակ են դիմել ռեպրեսիաների դատապարտելի միջոցին։

Այս ոչ իրավական գործընթացը մեր պետության վարկի խնդիր չէ միայն․ արդեն այսօր այն բախում է շատ-շատերի դուռը։ Մարտի 1-ի ուղղորդվող գործով արդեն իսկ փորձ է արվում վարկաբեկել նաև մեր երկրի բանակաշինության և անվտանգության ապահովման հարցում անգնահատելի ավանդ ունեցող զինվորականներին և հրամանատարներին։ Վստահ ենք՝ կատարվողը մի կողմից ՄԻԵԴ վճիռների, միջազգային կազմակերպությունների, բարեկամ երկրների դատապարտող գնահատականների առարկա է դառնալու, մյուս կողմից՝ շարունակելու է պառակտել մեր հասարակությանը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, իշխանություններին կոչ ենք անում դադարեցել այս հակասահմանադրական գործընթացը, զերծ մնալ հակապետական գործողություննե-րից։

Կոչ ենք անում դատավորներին՝ հավատարիմ մնալ սահմանադրությամբ իրենց վերապահված՝ արդարադատություն իրականացնելու առաքելությանը, փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Հակառակ դեպքում պատասխանատվությունն անխուսափելի է լինելու:
Վստահ ենք՝ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը համախմբվելու, հասարակական համերաշխությունը վերականգնելու ազդակ կդառնա։ Հայաստանն այսօր ավելի, քան երբևէ կարիք ունի արդարության և ներքին համերաշխության։

Երկրի ապագայի համար հանձնառու քաղաքական ուժերին, անհատներին, հանրությանը կոչ ենք անում համախմբվել ազգային իրական օրակարգերի շուրջ: Եթե չսթափվենք, հայկական երկու պետությունների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է հայտնվելու»,-ասված է հայտարարության մեջ։

Այն ստորագրել են /այբբենական կարգով/՝

1. Արա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երկակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր,
2. Սարգիս ԱՎԵՏԻՍՅԱՆ – «Համերաշխություն» կուսակցության նախագահ,
3. Մանվել ԲԱԴԱԼՅԱՆ – ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ, «Հանրային ծառայության արժանիքային համակարգի պաշտպա-նության կենտրոն» ՀԿ նախագահ,
4. Զորի ԲԱԼԱՅԱՆ – Արցախի Հերոս, գրող, հրապարակախոս,
5. Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ - Արցախի Հերոս, գեներալ-մայոր
6. Ալվարդ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ - լրագրող,
7. Երվանդ ԲՈԶՈՅԱՆ – քաղաքագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան,
8. Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆ – տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
9. Ժաննա ԳԱԼՍՏՅԱՆ – Արցախի Հերոս, ԱՀ ԱԺ պատգամավոր,
10. Արայիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ – ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն,
11. Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ – քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ,
12. Ժիրայր ԴԱԴԱՍՅԱՆ – Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
13. Անուշավան ԴԱՆԻԵԼՅԱՆ – ԼՂՀ նախկին վարչապետ,
14. Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ – բանաստեղծ, հասարակական գործիչ,
15. Արա ԴԵՂՏՐԻԿՅԱՆ – դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ,
16. Լիլիթ ԹՈՒՄԱՆՅԱՆ – «Արմնյուզ FM» ռադիոընկերության տնօրեն,
17. Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ - «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն,
18. Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ – «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ,
19. Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ – քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն,
20. Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ,
21. Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – «Լույս» հիմնադրամի տնօրեն, ՀՀ արդարադատության նախկին նախարար,
22. Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Հայաստանի ՔԴՄ նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ,
23. Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – դերասան, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ,
24. Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ – Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միություն Հիմնադրամի նախագահ, գրող, հրապարակախոս,
25. Միհրդատ ՄԱԴԱԹՅԱՆ – գիտնական-հոգեբան,
26. Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
27. Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ – «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամ,
28. Աշոտ ՄԻՆԱՍՅԱՆ – ազատամարտիկ, պետական գործիչ,
29. Օգսեն ՄԻՐԶՈՅԱՆ – ծանրամարտիկ, Օլիմպիական չեմպիոն,
30. Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ – Արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ․ ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ․ ՀՀ ԱԱԾ ղեկավար,
31. Դավիթ ՍԱՀԱԿՅԱՆՑ – ռեժիսոր-մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,
32. Ալվարդ ՊԵՏՐՈՍՅԱՆ – գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,
33. Գեորգի ՊՈՂՈՍՅԱՆ – բժիշկ, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ,
34. Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ – քաղաքական գործիչ,
35. Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ – գրող, հրապարակախոս,
36. Կոնստանտին ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆ – BlogNews կայքի գլխավոր խմբագիր։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}