ՍՏՀԿ գլխավոր քարտուղար. Տեխնոլոգիաները կարող են մեծ առավելություններ ունենալ տարածաշրջանային համագործակցության համար
«Ես ուրախ եմ մաս լինելու ու մոտիկից հետևելու, թե ինչ են ասում ողջ աշխարհից փորձագետների, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջնորդները, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները վերափոխել ու վերափոխում մեր կյանքի ամեն մի ասպեկտը»,- այսօր այս մասին ասաց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը (Հունաստան)՝ Երևանում WCIT-ի շրջանակներում կազմակերպված Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) անդամ երկրների հանդիպում-համաժողովին:
Մայքլ Քրիստիդեսը նշեց, որ պետք է ընդունենք, որ ՍՏՀԿ-ը կարող է անել ավելին. «Ձեռքբերումները բավական ցածր են սպասումներից»:
Գլխավոր քարտուղարն արձանագրեց, որ ստեղծել են տարբեր աշխատանքային խմբեր, անցկացնում են բազում քննարկումներ, սակայն դրանց նկատմամբ հետաքրքրությունը ցածր է, ինչը վերաբերում է նաև ՍՏՀԿ-ում ինֆորմացիոն և հաղորդակցման աշխատանքային խմբին:
Տեխնոլոգիաներն ու նորարարությունները կարող են մեծ առավելություններ ունենալ տարածաշրջանային համագործակցության համար:
Մայքլ Քրիստիդեսը միայն մեկ ոլորտ նշեց, որտեղ ՍՏՀԿ-ն շատ աշխատանք է արել՝ այն է տրանսպորտն ու կապը և նշեց, որ այս ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ու նորարարությունների ներմուծումը կարևոր նշանակություն ունի:
Նշենք, որ դեսպան Մայքլ Քրիստիդեսը պաշտոնը ստանձնել է 2015 թվականի հուլիսին և վերընտրվել 2018 թվականին:
Հարակից հրապարակումներ`
- Բանգլադեշի ներկայացուցիչ. Հայաստանից տանելու ենք շատ փորձ՝ մեր երկրում WCIT համաժողովը կազմակերպելու համար
- Հայաստանը բանակցում է Youtube-ի հետ՝ տեղայնացում ունենալու համար
- ՏՏ ոլորտն ունի այդ հնարավորությունը՝ կապեր ստեղծելու և դրանք օգտագործելու համար. Ավինյան
- ՏՏԾՀԴ գլխավոր քարտուղար. Նախորդ երեկոն դարձավ WCIT-ի ամենատպավորիչ բացումը մեր պատմության մեջ
- Մեզ համար մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը. Փաշինյան
- WCIT 2019-ի «Ապակենտրոնացման ուժը». Կարիք չկա լինել կենտրոնում՝ կենտրոն լինելու համար
- Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով է՝ WCIT 2019-ը
- WCIT համաշխարհային նվագախմբի համերգը` Հանրապետության հրապարակում
- WCIT համաշխարհային նվագախմբի երաժիշտները ծանոթանում են հայկական մշակույթին
- «WCIT 2019»-ի շրջանակներում տեղի կունենա նախարարական կլոր սեղան
- WCIT 2019-ն կարևոր իրադարձություն՝ Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ներկայացնելու համար
- WCIT-2019. Հանրապետության հրապարակում կհնչի հայկական շարականների վրա արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը