ՏՏԾՀԴ գլխավոր քարտուղար. Նախորդ երեկոն դարձավ WCIT-ի ամենատպավորիչ բացումը մեր պատմության մեջ
«Ապացուցված է, որ այն երկրները որոնք որոշում են զարգացնել ինֆորմացիոն և հաղորդակցման տեխնոլոգիաները (ITC), մեծապես շահում են, ինչպես Հայաստանը: Պայմանականորեն, տնտեսության զարգացումը կապված է տրանսպորտից, ենթակառուցվածքներից: Այսօր թվային տնտեսությունը կախված է ITC-ի ենթակառուցվածքների զարգացումից: Մենք պետք է քաջալերենք համայնքներին՝ հասկանալու ITC ենթակառուցվածքների կարևորությունը՝ իրենց բարեկեցության համար»,-ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) նախագահ Իվոն Չուն՝ այսօր Երևանում մեկնարկած Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովի բացմանը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) նախագահ Իվոն Չու շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանն աջակցության համար:
Նշենք, որ ՏՏԾՀԴ-ի անդամներն են ավելի քան 83 երկրներ ու ասոցիացիաներ, որոնք կազմում են աշխարհի ՏՏ շուկայի ավելի քան 90 տոկոսը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզանն բացման խոսքում անդրադարձավ նախօրեին Հանրապետության հրապարակում անցկացված համերգին:
«Նախորդ երեկոն դարձավ ամենատպավորիչ բացումը մեր 41 տարվա պատմության մեջ: Շնորհակալություն»,-ասաց Պոիզանը:
Գլխավոր քարտուղարը ՏՏԾՀԴ-ի անունից հայտարարեց համաժողովը բացված:
«Առաջիկա 3 օրում մենք կքննարկենք թվային դարի հնարավորությունները, մարտահրավերները: Այս տարի համաժողովը կենտրոնանալու է ապակենտրոնացման ուժի թեմայի վրա: Ինտերնետը հիանալի հավասարեցնող է, այն թույլ է տալիս յուրաքանչյուրին, յուրաքանչյուր տեղ՝ օգուտ ստանալ ու իր ներդրումն ունենալ թվային դարաշրջանից»,-ասաց Պոիզանը:
Նշենք, որ WCIT նվագախումբը նախօրեի երեկոյան Հանրապետութւյան հրապարակում ազդադարեց Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի մեկնարկը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ WCIT համաշխարհային նվագախումբը ներկայացրեց նաև արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երաժշտություն:
Նվագախումբը կազմված էր 15 երկրների, որտեղ նախկինում անցկացվել է համաժողովը, 70 երաժիշտներից: Նվագախմբի ներկայացումից հետո հանդես եկավ նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը:
Հարակից հրապարակումներ`
- WCIT 2019-ի «Ապակենտրոնացման ուժը». Կարիք չկա լինել կենտրոնում՝ կենտրոն լինելու համար
- Վարչապետը տիկնոջ և դուստրերի հետ ներկա է գտնվել Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի բացման համերգին
- Զարեհ Սինանյան. ՏՏ համաժողովը կօգնի միջազգային ընկերություններին հասկանալ ՀՀ ընձեռած հնարավորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան