Երևանում անցկացվող ՏՏ համաժողովին նվիրված գեղաթերթիկ մարվեց
Այսօր Երևանում մեկնարկած Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովը Երևանում թեմային:
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովի լոգոտիպը, իսկ գեղաթերթիկի վրա ներկայացված է Արարատ լեռը և մի հատված հայկակն բնապատկերից:
Գեղաթերթիկի վրա նաև տեղադրված է «Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողով» գրառումը՝ հայերեն և անգլերեն:
Նամականիշը մարեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին