Մենք կոնկրետ վերապահում ունենք ՍԴ ներկայացվող փաստաթղթի ձևակերպումների մասով. Տոնոյան
«Մենք առավել քան հստակ ներկայացրեցինք մեր դիրքորոշումը քվեարկությանը չմասնակցելու վերաբերյալ»,- այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրուցների ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորութունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկությանը չմասնակցելուն։
«Այս օրերի ընթացքում մենք բազմիցս խոսել ենք, ասել ենք մենք կոնկրետ վերապահում ունենք փաստաթղթի ձևակերպումների մասով։ Այսինքն որևէ մեկը չի քննարկում Հրայր Թովմասյանի համապատասխանության կամ անհամապատասխանության հարցը՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունները կատարելու հարցում»,- ասաց պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ իրենք դեռևս 2018 թվականին իրենց դիրքորոշումը ներկայացրել էին Հրայր Թովմասյանի հետ կապված՝ դեմ քվեարկելով նրա թեկնածությանը։
«Մենք թողել ենք, որպեսզի «Իմ քայլը» հանդես գա իր նախաձեռնությամբ, ներկայացնեն իրենց հիմնավորումները, և ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ միայն իրենց խմբակցության ձայները բավարար էին, որ դիմեին ՍԴ-ին՝ հարցը քննության առարկա դարձնելու համար»։
Վահե Էնֆիաջյանն էլ հավելեց, որ պետք է հաշվի առնել՝ խորհրդարանում քվեարկելու և քաղաքական դիրքորոշում հայտնելու համար բացի կողմ, դեմ և ձեռնպահից կան նաև չմասնակցելու դիրքորոշում, ինչը քաղաքական դիրքորոշում է։
Ինչ վերաբերում է «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակմանը՝ Իվետա Տոնոյանն ասաց. «Միանշանակ և որպես նախկին լրագրող, և որպես ներկայումս խորհրդարանի անդամ խստիվ դատապարտում եմ այդ երևույթը։ Որևէ դեպքում չի կարող լրատվամիջոցի վրա հարձակումն ունենալ արդարացում։ Իրավապահ մարմինները պետք է ամենասեղմ ժամկետում համարժեք արձագանք տան այս գործողություններին, մեղավորները բացահայտվեն և համապատասխան պատիժ կրեն»։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծն ընդունվեց
- Հիմա մենք որոշում ենք՝ ԱԺ-ն այս հարցով դիմում է ՍԴ, թե չի դիմում. ԱԺ նախագահ
- ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քվեարկությունը մեկնարկեց
- ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քվեարկությունը՝ վաղը
- Եթե մի անուն-ազգանուն կա, որ չեմ ուզում լսել, ապա Վահե Գրիգորյանն է. Գևորգ Պետրոսյան
- ԱԺ-ն չպետք է որոշի՝ Հրայր Թովմասյանը մնալու է, թե հեռանալու է. Ծառուկյան
- Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը գնահատում է որպես դատարանի վրա ճնշում