Քոչարյանի աջակից. Մեր պայքարը միանշանակ միտված է մեր երկրում արդարությանը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Ինչպես նախորդ նիստերի ժամանակ, այս անգամ էլ դատարանի բակում հավաքված են մեծ թվով քաղաքացիներ, որոնց մի մասը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, մյուս մասը դեմ է երկրորդ նախագահի ազատմանը։
Քոչարյանի աջակիցներից փաստաբան Վահե Եփրիկյանն ընթերցեց հասարակական, քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչների հայտարարությունը ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Ռ. Քոչարյանի աջակից Գագիկ Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանում դատական համակարգը պարազիլացված վիճակում է, ամբողջ աշխարհաքաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ պետության ղեկավարները երկիրը տանում են առճակատման։
«Դրա արդյունքում և հետևանքն այն է, որ Հայաստանում սկսվել են ռեպրեսիաներ այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում են պայքարել հանուն ազատության և արդարության։ Մեր պայքարը միանշանակ միտված է մեր երկրում արդարությանը, պահանջում ենք դատարանից և բոլոր իրավակիրառներից, ովքեր հոդվածներ են շռայլում աջ ու ձախ, իրականացնում են իշխանությունների կամքն՝ անօրինական ու հակասահամանադրական»,- նշեց Գ. Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Այս գործը քննելու համար պատշաճ դատարան չեք կարող համարվել
- Հովհաննես Խուդոյանը՝ դատավորին. Հորդորում ենք, այսուհետ հետևողական լինել՝ քաղաքական հետապնդումներին չնպաստելու հարցում
- Մի քանի տասնյակ գործիչներ պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին
- ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Քոչարյանի գործով ՍԴ կողմից ուղարկված դիմումը
- Ռոբերտ Քոչարյանի աջակից. Օր-օրի մեր բանակն ավելի է մեծանում
- Դատավորին ուղիղ եթերում ուղեկցող ու հարցեր հնչեցնող երիտասարդները կալանավորվել են
- Քոչարյանի աջակիցներն անժամկետ նստացույց են իրականացնում
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ նստացույց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան