Նախապատրաստություն՝ Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի խաղերին
Հրավիրված 25 ֆուտբոլիստից 20-ը արդեն հավաքականի ճամբարում են: Մեր ազգային թիմը սկսում է նախապատրաստությունը Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի խաղերին:
Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Առայժմ բացակայում են Սարգիս Ադամյանը, Վարազդատ Հարոյանը, Ռումյան Հովսեփյանը, Տիգրան Բարսեղյանը և Արարատ Մոնրոն, ովքեր հավաքականին կմիանան այսօր երեկոյան և վաղը առավոտյան:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ժամանած 20 ֆուտբոլիստներն այսօր՝ ժամը 18:00-ին անցկացրել են առաջին մարզումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա