Ամերիկացի բժիշկների խումբն Արցախում է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Չևի Չեստ» կազմակերպության և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ամերիկացի բժիշկներին տարիներ շարունակ Արցախին ցուցաբերվող աջակցության համար՝ նշելով, որ այն մեծապես նպաստում է մեր հանրապետությունում բժշկական ծառայության որակի բարձրացմանը եւ հանդիսանում է մարդասիրության օրինակելի դրսեւորում:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք: