Դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
«Դատարանը որոշեց՝ պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը նախագահող դատավոր Աննա Դանիեկյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու մասին մերժել։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման»,-դատարանի որոշումը ընթերցեց դատավոր Աննա Դանիբեկյանը։
Այն դատավարության մասնակիցներին կտրամադրվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։
Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Հայկ Ալումյանը նշել էր, որ Ա․ Դանիբեկյանի նախագահությամբ դատարանը չի կարող սույն գործը քննող պատշաճ դատարան համարվել։ Բացի այդ, պաշտպանական կողմը գտնում է, որ Ա․ Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
Ռ․ Քոչարյանի փաստաբանների միջնորդությանը միացել էր նաև տուժողներից մեկի պաշտպանը։
Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Դանիբեկյանին հայտնած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
- Հովհաննես Խուդոյանը՝ դատավորին. Ակնհայտ հովանավորչական վարքագիծ է դրսևորվում կոնկրետ Ձեր նկատմամբ
- Դատարանն արգելել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին լուծել կոլեկտիվ պայմանագիրը. Արմեն Ավետիսյան
- Լևոն Քոչարյան. Հայրս ասել է, որ հենց մեզ էր շատ պետք, որ Հայկ Հարությունյանը գար ու իր ցուցմունքը դատարանում վերահաստատեր
- Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Այս գործը քննելու համար պատշաճ դատարան չեք կարող համարվել
- Հովհաննես Խուդոյանը՝ դատավորին. Հորդորում ենք, այսուհետ հետևողական լինել՝ քաղաքական հետապնդումներին չնպաստելու հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին