Նիդեռլանդները որոշել է հրաժարվել «Հոլանդիա» անվանումից
Նիդեռլանդների իշխանությունները որոշել են հրաժարվել երկրի տարածված անունից՝ «Հոլանդիայից»: Քայլը կատարվում է ազգային իմիջի թարմացման շրջանակներում: Ամստերդամում համոզված են, որ այն ասոցացվում է պոռնկության և թմրանյութերի հետ:
ruposters.ru կայքը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ երկիրը մտադիր է դիրքավորվել որպես «առաջատար տեխնոլոգիաների մշակող ՝ գլոբալ խնդիրները լուծելու համար»: «Ռեբրենդինգի» մաս է կազմում զբոսաշրջիկների շրջանում շրջանների հանչահռչակումը։
«Նիդեռլանդներ» անվանումը հաստատելու ուղղությամբ առաջին քայլը կլինի դրա ակտիվ կիրառումը Տոկիոյի օլիմպիական խաղերում և «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում։ Երկու միջոցառումն էլ 2020 թվականին է։ Որոշվել է նաև հրաժարվել ֆուտբոլի ազգային հավաքականի «հոլանդական» անվանումից։ Նիդեռլանդների 12 նահանգից 2-ի անունը «Հոլանդիա» է։ Երբեմն սխալմամբ օգտագործվում է այդ անվանումն ամբողջ թագավարության հետ կապված։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում