WCIT 2019-ի «Ապակենտրոնացման ուժը». Կարիք չկա լինել կենտրոնում՝ կենտրոն լինելու համար
Մեզանից յուրաքանչյուրն ունի հնարավորություն՝ փոխելու աշխարհը՝ մեր նստած տեղից, սա է «Ապակենտրոնացման ուժը»: Կենտրոնն այն է, որը մենք ցանկանում ենք տեսնել, նոր կենտրոններ են առաջ գալիս:
Ինչպես նշվեց այսօր Երևանում մեկնարկած տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի մեկնարկին պատրաստված տեսանյութում՝ «դուք այլևս կարիք չունեք լինելու բեմում՝ տեսանելի լինելու համար, կարիք չունեք բարձրախոսի՝ լսելի լինելու համար, կարիք չունեք լինելու մեծ՝ նկատված լինելու համար: Եթե դուք ունեք կարևոր ասելիք՝ դուք կդառնաք կենտրոն: Կարիք չկա լինելու կենտրոնում՝ կենտրոն լինելու համար»:
Այսպիսին է այսօր Երևանում մեկնարկած տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի խորագիրը՝ «Ապակենտրոնացման ուժը», որը բխում է կարգախոսից՝ «Վերանայելով կենտրոնը»: Այսօր Հայաստանը դարձել է կենտրոն: Իսկ ով է ասե՞լ, որ հենարանը հենց այս կամ այն կետն է, և ո՞վ է ասել որ հենց դա է կենտրոնը: Յուրաքանչյուրի համար կենտրոնը կարող է լինել ցանկացած կետ՝ դառնալով կենտրոն, էներգիայի նորահայտ աղբյուր: Եվ այդ կետը կարող է դառնալ մի նոր աշխարհի կենտրոն:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը ողջունեց համաժողովի հյուրերին ու մասնակիցներին:
«Հայաստանն առաջիկա 3 օրերին կլինի կենտրոնը, ինչպես նաև տարածաշրջանում, քանի որ ՏՏ-ն զարգանում է մեր երկրում»,-ասաց Ալեքսանդր Եսայանը՝ մասնակիցներին մաղթելով հիանալի համաժողով:
Նշենք, որ համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 6-ից 9-ը:
Նշենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովի հիմնադիրը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքն է, որն անցկացվում է ամեն տարի: ՏՏԾՀԴ-ի անդամներն են ավելի քան 80 երկրներ ու ասոցիացիաներ, որոնք կազմում են աշխարհի ՏՏ շուկայի ավելի քան 90 տոկոսը: Երևանում համաժողովին մասնակցում են 70 երկրից ավելի քան 2500 մասնակիցներ:
Հարակից հրապարակումներ`
- Զարեհ Սինանյան. ՏՏ համաժողովը կօգնի միջազգային ընկերություններին հասկանալ ՀՀ ընձեռած հնարավորությունները
- Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով է՝ WCIT 2019-ը
- WCIT համաշխարհային նվագախմբի համերգը` Հանրապետության հրապարակում
- WCIT համաշխարհային նվագախմբի երաժիշտները ծանոթանում են հայկական մշակույթին
- «WCIT 2019»-ի շրջանակներում տեղի կունենա նախարարական կլոր սեղան
- WCIT 2019-ն կարևոր իրադարձություն՝ Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ներկայացնելու համար
- 14 երկրներից կազմված WCIT նվագախմբի փորձը ՏՏ գագաթնաժողովի բացման համերգին ընդառաջ՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ
- WCIT-2019. Հանրապետության հրապարակում կհնչի հայկական շարականների վրա արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան