Սեյրան Օհանյանի կարծիքով, այսօրվա բանակը լիովին վերահսկում է սահմանային իրավիճակը
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ, հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի հատվածում, սահմանային լարվածությունը սովորական երևույթ է։
«Սահմանային լարվածություն միշտ էլ եղել է»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ս. Օհանյանի կարծիքով, այսօրվա բանակը լիովին վերահսկում է սահմանային իրավիճակը, ըստ իրադրության համապատասխան որոշումներ ընդունում, հատկապես Տավուշի շրջանում զորամիավորման ղեկավարությունը զորամասերի հրամանատարների հետ համապատասխան միջոցներ ձեռնարկում են զսպելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Սերոբյան. Ամեն ինչ հաշվարկված էր
- Սահմանամերձ Կոթի բնակավայրում զինծառայող է վիրավորվել․ Hetq.am
- Ադրբեջանցիների կրակից Տավուշում զինծառայող է զոհվել