Ռիչարդ Քլարկ. Ապագան հիմա է, այն պարզապես հավասարաչափ բաշխված չէ
«Ապագան հիմա է, այն այստեղ է, այն պարզապես հավասարաչափ բաշխված չէ»,- Վիլիամ Գիբսոնի այս խոսքերով Երևանում մեկնարկած ՏՏ համաժողովում իր ելույթը սկսեց ազգային անվտանգության փորձագետ և հեղինակ, Մերձավոր Արևելք ինստիտուտի նախագահ Ռիչարդ Քլարկը:
30 տարի առաջ Գիբսոնի կիբեր ապագան սկսվեց: Այդ ժամանակաշրջանը կոչվում էր հետկոմունիստական, հետսառըպատերազմական ժամանակաշրջան: Այդ ժամանակ մենք կենտրոնացած էին անցյալի վրա, սակայն հետո դանդաղ, անգամ Սպիտակ տանը, մարդիկ նկատեցին, որ աշխարհը փոխվում է: Նոր հեղափոխություն էր, ոչ թե կոմունիստական, այլ ՏՏ հեղափոխություն, ինչպիսին էր ինդուստրիալ հեղափոխությունը 100 տարի առաջ: Ինդուստրիալ հեղափոխությունը տեսանելի էր, մարդիկ թողնում էին իրենց գյուղերը, ֆերմաները, գալիս քաղաք՝ աշխատելու գործարաններում: Սակայն երբ սկսվեց տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխությունը, երբ ստեղծվեց կիբեր տարածքը 30 տարի առաջ, այն այդքան էլ տեսանելի չէր»,-ասաց Ռիչարդ Քլարկը:
Ռիչարդ Քլարկը նշեց, որ Բիլ Քլինտոնի հանձնարարությամբ հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ, Բիլ Գեյթսին, Լարի Էլիսոնին հասկանալու, թե ինչպիսին է լինելու կիբեր ապագան:
«Նրանք չկարողացան բացատրել, չգիտեին, թե ինչ են ստեղծել, ինչ է լինելու»,- ասաց Քլարկը և նշեց, որ միայն 125 տարի առաջ ստեղծված «Real road» ընկերության ղեկավարն է ասել, իրենք արդեն ՏՏ ընկերություն են:
Ընկերությունները, անկախ, թե ինչ են արտադրում, արդեն դառնում են տեղեկատվական տեխնոլոգիաների հիման վրա հագեցած ընկերություններ:
Նշենք, որ Քլարկը 30 տարի ծառայել է ԱՄՆ կառավարության ազգային անվտանգության գործակալություններում, ներառյալ Պենտագոնում, Պետդեպարտամենտում և Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդում: Ռեյգանի վարչակազմում նա զբաղեցնում էր հետախուզության քարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնը: Բուշի (41) վարչակազմում նա եղել է պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնականը:
Հիշեցնենք, որ Երևանում ՏՏ համաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 6-ից 9-ը:
Հարակից հրապարակումներ`
- ՏՏԾՀԴ գլխավոր քարտուղար. Նախորդ երեկոն դարձավ WCIT-ի ամենատպավորիչ բացումը մեր պատմության մեջ
- Մեզ համար մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը. Փաշինյան
- WCIT 2019-ի «Ապակենտրոնացման ուժը». Կարիք չկա լինել կենտրոնում՝ կենտրոն լինելու համար
- Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով է՝ WCIT 2019-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան