ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Թուրքիայի իշխանությունը անի այնպիսի բան, որն իր համար անթույլատրելի է: Այս մասին նա գրել է Twitter- ում, փոխանցում է Lenta.ru-ն:
«Ինչպես ավելի վաղ ասել եմ, եթե Թուրքիան ինչ-որ բան անի, որ համարեմ ա խոհեմության շրջանակներից դուրս, ամբողջովին կկործանեմ Թուրքիայի տնտեսությունը ( դա արել եմ նախկինում)», - ասել է պետության ղեկավարը:
Ամերիկյան առաջնորդը նման հայտարարություն արել է այն լուրից հետո, որ Թուրքիան մտադիր է ռազմական գործողություն սկսել Սիրիայում՝ քրդական ուժերի դեմ:
Հաջորդ գրառման մեջ նա շարունակել է իր միտքը ՝ պնդելով, որ Անկարան պետք է պատասխանատվության ենթարկվի «Իսլամական պետություն» գերևարված գրոհայինների և նրանց հարազատների համար: Թրամփը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ն արել է ավելին, քան յուրաքանչյուրը կարող էր սպասել՝ ԻՊ-ի դեմ պայքարում: Այժմ Մերձավոր Արևելքի հարուստ պետությունների հերթն է ՝ լուծելու այս խնդիրը:
«ԱՄՆ-ը հսկայական երկիր Է»,- եզրափակել է նախագահը: Ավելի վաղ, հոկտեմբերի 7-ին, նա ցանկություն էր հայտնել իր պետությունը դուրս բերել «անհեթեթ և անվերջ պատերազմներից» և պայքարել միայն այնտեղ, որտեղ ձեռնտու է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին