«Ազգային վերածնունդ»-ը Արցախի նախագահի թեկնածու է առաջարկել Հայկ Խանումյանին
Մեկնարկել է «Ազգային վերածնունդ» կուսակցության տարածքային կառույցների ժողովների շարքը, որը նպատակ ունի համագումարին առաջարկել կուսակցության կողմից Արցախի նախագահի թեկնածուի և կուսակցության համամասնական ցուցակի անդամների անուններ:
Կուսակցությունից տեղեկացնում են, որ նմանատիպ առաջին ժողովը Հադրութի տարածքային կառույցինն էր, որը կայացել է հոկտեմբերի 6-ին Հադրութ քաղաքում:
Ժողովը, համաձայն կուսակցության 5-րդ համագումարի որոշման, «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից Արցախի նախագահի թեկնածու է առաջարկել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին:
Ազգային ժողովի ընտրություններին Հադրութի տարածքային ժողովն «Ազգային վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակի համար առաջարկել է բանասիրական գիտությունների թեկնածու Ալենուշ Գրիգորյանի թեկնածությունը:
2020թ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին կուսակցությունը մտադիր է մասնակցել սեփական համամասնական ցուցակով և թեկնածուով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան