Ամուլսար են բարձրացել երեխաները
23 լեռնասեր երեխաները 7 չափահաս անձանց հետ բարձրացել են Ամուլսար, որոնց սարի գագաթին մոտեցել են անվտանգության աշխատակիցներն ու խնդրել ցածր իջնել, չլուսանկարվել։ Սակայն լեռնասերներն իրենց գործն արել են՝ լուսանկարվել են գագաթին, գոչել, որ Ամուլսարը սար է ու նոր իջել։
«Մեր լեռնային վերելքները և բնության հանդեպ հոգածությունը բերեցին այն կետին, որ որոշեցինք բարձրանալ Ամուլսար լեռը։ Այս վերելքի նպատակը ոչ միայն գագաթի բարձրությունը հաղթահարելն էր, այլ՝ այս կերպ մեր խոսքը հասցնելը, որ մենք ցանկանում են սարը սար մնա։ Վերելքը պլանավորել էինք սեպտեմբերի 30-ին և այն իրագործեցինք հոկտեմբերի 6-ին։ 23 լեռնասեր երեխաներով և 7 չափահաս անձանց թիմով ճամփա ընկանք։ Սկսեցինք քայլել Սյունիքի դարպասներից։ Ճիշտ է 2500մ բարձրությունից սկսած քամի կար, բայց այն մեզ չխանգարեց։ Աշունն արդեն ոսկեզօծել է լեռները և մենք բնական ոսկու գեղեցկությամբ, որն առավել անգին է, բարձրանում էինք լեռը։ Բարձրության հետ ուրվագծվում էին շրջակա լեռները՝ իրենց ակոսներով, թեք լանջերով, ամպի ստվերներով ստիպելով կանգ առնել և լուսանկարել։ Դեռ լեռան ստորոտին երեխաների հետ խոսեցինք լեռան շուրջ ստեղծված խնդրից, քանի որ բնապահպանությունը մեր առաջնային խնդիրն է և դասերի, աղբահավաքների միջոցով միշտ էլ փորձում ենք ուշադրության տակ պահել բնապահպանական խնդիրները։ Խոսելուց բացի լսեցինք նաև երեխաների կարծիքը, որին հետագայում կանդրադառնանք տեսանյութի միջոցով։ Երբ թեք լանջերը հաղթահարեցինք և հասանք 2950մ բարձրության, այդ մասից միայն տեսանք գագաթը։ Այն իրենից ներկայացնում էր քարքարոտ զանգված, որի բարձր կետում դրված է եռոտանի։
Ցավոք, երբ նայում էինք գեղեցիկ գագաթին, այն խաթարվում էր հետևի ֆոնին երևացող հանքի արդյունքում արդեն փոփոխված «բնությամբ»՝ հողային զանգվածներ, աշխատանքներ կատարելու համար սարքված ճանապարհներ, շատ հեռվում՝ մետաղական տնակներ ...
Սակայն գագաթն ավելի զորեղ էր, և մենք հասանք մեր նպատակին՝ Ամուլսար սարին (2988մ)։
Տաս րոպե չանցած մեզ մոտեցան անվտանգության աշխատակիցներ, հորդորեցին ցած իջնել, հեռախոսազանգով կապի դուրս եկած անձը նույնիսկ հորդորեց չնկարվել, քանի որ համոզված էին, որ համացանցում կհայտնվեն նկարները։ Մեզ ասում էին, որ արգելված գոտում ենք, և շատ այլ բաներ ասացին, որին այստեղ չենք անդրադառնա։ Բայց ուզում ենք նշել, որ երբ աշխատակիցներին և զանգահարողին խնդրեցինք նշել արգելված գոտու սահմանը, քանի որ մեր վերելքի ընթացքում ոչ ցուցանակ, և ոչ էլ ցանկապատի չենք հանդիպել, իրենք անգամ չկարողացան նշել սահմանները։ Եվ, իհարկե, մենք նկարվեցինք գագաթին, Ամուլսարը սար գոչեցինք և հետո միայն սկսեցինք հետ վերադառնալ։ Իսկ մեզ ներքևում սպասում էին երկու ոստիկան, որոնց հետ բացատրական աշխատանքներից հետո վերադարձանք Երևան՝ գոհ, երջանիկ և լիահույս, որ Ամուլսարը սար է մնալու։
Եվ, իհարկե, պետք է նշել «անվտանգության» աշխատակիցների զարմանքն ու գործելու անկարողությունը, երբ գագաթին հայտնաբերիցին երեխաների, նույնը նաև ոստիկանների մոտ էր։
Շնորհակալություն երեխաներին և ծնողներին, որ այսքան լավն են ու հոգատար, ինչպես բնության, այնպես էլ ակումբի անձնակազմի նկատմամբ»,- գրված է «4 Peaks Alpine Club»-ի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Armland արաշավականների 35 հոգանոց խումբը սեպտեմբերի 29-ին բարձրացել էր Ամուլսար։ Դրանից հետո արշավական խմբի հիմնադիր ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանին կանչել էին ոստիկանություն, քանի որ «Լիդիան Արմենիայի» աշխատողներից բողոք են ստացել։ Panorama.am-ի հետ զրույցում Ա. Մարտիրոսյանն ասել էր, որ բողոքի հիմքում ընկած է՝ սեփական տարածքի ներխուժում, գողության և տեխնիկայի վնասման կասկածանք։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսար բարձրանալու համար արշավախմբի ղեկավարին ոստիկանություն են կանչել
- Քննչական խմբի ղեկավար. Ամուլսարի գործով ի հայտ են եկել նոր տեղեկություններ
- Հայտարարություն. Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ
- Երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման. «Քանի կանք, ոչ մի հանք»
- Ամուլսարի շահագործման դեմ հավաքի կազմակերպիչները խնդրեցին չկեղտոտել տարածքը
- Մանկասայլակներով երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործման դեմ պայքարը կառավարությանն օգնելու համար է
- «Հրապարակ». Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով կստեղծվի
- 400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար. Փաշինյան
- Արթուր Ղազինյան. Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար
- Նարինե Աբգարյան. Չէի ուզում Հայաստանի պատիվը գցել, բայց դե արդեն հնար չկա
- «Հորդորում ենք Ձեզ՝ օր առաջ լուծել Ամուլսարի խնդիրը՝ դրանով կանխել սպասվելիք զանգվածային բողոքի դրսևորումները»
- Ավտոերթ Ջերկումից Երևան՝ ի պաշտպանության Ամուլսարի
- Մշակույթը Ամուլսարի շահագործման դեմ
- ՀՅԴ. Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործվել, երբ կան անկառավարելի ռիսկեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան