Հայ աշակերտներն ունեն բավարար գիտելիքներ նորարարություններ ներկայացնելու համար. Արայիկ Հարությունյան
Հայ աշակերտներն ունեն բավարար գիտելիքներ նորարարություններ ներկայացնելու համար։ Այս մասին այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ աշակերտները կունենան 21-րդ դարին հատուկ կրթություն։
Սակայն, ըստ նախարարի, դա բավարար չէ և կարծում է, որ պետք է զարգացվի ընդհանուր հանրակրթական համակարգը։
Արայիկ Հարությունյանն ասաց, որ այս տարվա ընթացքում արդեն իսկ ծրագրեր են իրականացնում, և դպրոցների շուրջ 50%-ը կունենան ինժեներական լաբորատորիաներ, ինչը միջնաժամկետ կտրվածքով հսկայական ազդեցություն է ունենալու կրթական ոլորտի վրա:
Նրա խոսքով՝ հաջորդ տարի ջանքեր կգործադրեն, որպեսզի նման լաբորատորիաներ ունենան մնացած 50 տոկոս դպրոցներում և, ըստ էության, ցիկլը փակված կհամարեն։
Նշենք, որ միջոցառման շրջանակում բացված ցուցահանդեսում նախարարությունն իր տաղավարում ներկայացրել է կրթական նորարարությունները։ Մասնավորապես, ներկայացված են «Թումո» ստեղծարար կենտրոնը, «ԱՅԲ» դպրոցը, ԵՊՀ-ն, «Արմաթ» լաբորատորիաները և այլն։
Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ վերոնշյալ ծրագրերը կյանքի կոչելուց հետո 3-5 տարվա ընթացքում նախարարության տաղավարը բավարար չի լինելու նորարարությունները ներկայացնելու համար:
Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովին՝ նախարարն ասաց, որ նմանատիպ միջոցառումները միջոց են՝ ամփոփելու այն, ինչ ունենք, ինչպես նաև այն հնարավորություն է տալիս նոր կապեր հաստատել և դրանով ավելի զարգացնելու կրթական ծրագրերը։
Ինչ վերաբերում է բարձրագույն կրթության որակին՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ առաջատար շատ ընկերություններում այսօր աշխատում են հայաստանյան բուհերն ավարտած ուսանողներ։ «Ասել, թե մակարդակը բավարար է, և բոլոր ուսանողները, որոնք ավարտում են տեխնոլոգիական բուհեր կամ ֆակուլտետներ, պատրաստ են այդ ընկերություններում աշխատելու, ճիշտ չէ։ Բայց ունենք այնպիսի ֆակուլտետներ, որ մինչև ավատելը ուսանողներն իրենց տեղն են գտնում ամենազարգացած ընկերություններում»,- ընդգծեց նա։
Նա միաժամանակ նշեց, որ բարելավելու շատ տեղ ունեն. «Մեր խորին համոզմունքն է, որ բուհերում լավագույն մասնագետներ պատրաստելու համար առաջին հերթին պետք է հիմքեր ստեղծենք հանրակրթության ոլորտում, ինչը և անում ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Արշակյան. ՍՏՀԿ-ում համագործակցության լավ պոտենցիալ կա
- Բանգլադեշի ներկայացուցիչ. Հայաստանից տանելու ենք շատ փորձ՝ մեր երկրում WCIT համաժողովը կազմակերպելու համար
- Հայաստանը բանակցում է Youtube-ի հետ՝ տեղայնացում ունենալու համար
- ՏՏ ոլորտն ունի այդ հնարավորությունը՝ կապեր ստեղծելու և դրանք օգտագործելու համար. Ավինյան
- ՏՏԾՀԴ գլխավոր քարտուղար. Նախորդ երեկոն դարձավ WCIT-ի ամենատպավորիչ բացումը մեր պատմության մեջ
- Մեզ համար մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը. Փաշինյան
- WCIT 2019-ի «Ապակենտրոնացման ուժը». Կարիք չկա լինել կենտրոնում՝ կենտրոն լինելու համար
- Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով է՝ WCIT 2019-ը
- WCIT համաշխարհային նվագախմբի համերգը` Հանրապետության հրապարակում
- WCIT համաշխարհային նվագախմբի երաժիշտները ծանոթանում են հայկական մշակույթին
- «WCIT 2019»-ի շրջանակներում տեղի կունենա նախարարական կլոր սեղան
- WCIT 2019-ն կարևոր իրադարձություն՝ Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ներկայացնելու համար
- 14 երկրներից կազմված WCIT նվագախմբի փորձը ՏՏ գագաթնաժողովի բացման համերգին ընդառաջ՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ
- WCIT-2019. Հանրապետության հրապարակում կհնչի հայկական շարականների վրա արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը
- «WCIT 2019»-ին հայկական տեխնոհամայնքը մրցանակներ կհանձնի