Արմեն Գևորգյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը
ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև նրան մի քանի օրով Հայաստանից բացակայելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունների վերաբերյալ դատարանը որոշումը կհրապարակի հոկտեմբերի 8-ին։ Այս մասին հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ ավելացնելով, որ դատական ակտի հրապարակումից հետո նիստը չի շարունակվի, քանի որ նշանակված են մի քանի այլ դատական նիստեր։
Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդությունը ներկայացնելիս հայտարարեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անօրինական է, պետք է վերացվի, ապա տեղեկացրեց, որ Գևորգյանը Ավստիայում պետք է սրտի անոթի հետ կապված բուժզննում անցնի։
Հիշեցնենք, որ միջնորդությանը առարկեցին մեղադրող դատախազները, տուժողների ներկայացուցիչները՝ պնդելով, որ այն ենթակա է մերժման։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան