Բանգլադեշի ներկայացուցիչ. Հայաստանից տանելու ենք շատ փորձ՝ մեր երկրում WCIT համաժողովը կազմակերպելու համար
Երևանից հետո Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային հաջորդ համաժողովը 2021թ.-ին անցկացվելու է Բանգլադեշում, որտեղից Հայաստան է ժամանել 42 հոգանոց մեծ պատվիրակություն:
«Այս համաժողովն ուղղակի ֆանտաստիկ է: Երիտասարդներ, 2 տասնյակից ավելի նախարարներ տարբեր երկրներից ու 2000-ից ավելի այցելու ամբողջ աշխարհից: Մենք շատ երջանիկ ենք», -Panorama.am-ի թղթակցի հետ համաժողովի իր տպավորություններով այսպես կիսվեց Բանգլադեշից Հայաստան ժամանակ «Bangladesh Computer Samity» տեղեկատվական տեխնոլոգիաների ասոցիացիայի փոխնախագահ Յուսուֆ Ալին:
Յուսուֆ Ալին ու իր պատվիրակությունը Հայաստանից տանելու են «շատ փորձ»՝ իրենց երկրում համաժողովը կազմակերպելու համար:
«Բանգլադեշի կառավարությունը Բանգլադեշն արդեն հայտարարել է «Դիջիթլ Բանգլդեշ»: Կարծում եմ Երկրում բնակչության մոտ 40 տոկոսն արդեն ամեն ինչ գիտի տեղեկատվական տեխնոլոգիաների մասին»,-ասաց Յուսուֆ Ալին՝ հավելելով, որ 2021թ.-ին Բանգլադեշում անցկացվելիք համաժողովը լինելու է այս կարգի ամենամեծ միջոցառումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին