Լևոն Ջուլֆալակյանը նոր պաշտոն ունի
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նոր պաշտոն ունի: Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը հոկտեմբերի 7-ից կղեկավարի Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը:
Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից և հիշեցնում, որ 55-ամյա մասնագետը 1999 թվականից գլխավորում էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: Օգոստոսի 27-ին Լևոն Ջուլֆալակյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել և հեռացել զբաղեցրած պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա