Էրիկ Գրիգորյանը համագործակցել է Լիդիան Արմենիայի հետ. 168.am
Շրջակա միջավայրի նախարարությունը վերջերս հրապարակել էր փաստաթուղթ, որի հիման վրա առաջարկում էր նոր տեսչական ստուգումներ սկսել Ամուլսարում: 168.am-ը գրում է՝ սա հետաքրիքիր փաստ է, հաշվի առնելով որ նախարար Էրիկ Գրիգորյանին ժամանակին մեղադրում էին Լիդիանի հետ աշխատած լինելու համար: Ստացվում է, որ, հակառակը՝ վարչապետն ասում է՝ աշխատանքերը խանգարելու հիմք չկա, իսկ շրջակա միջավայրի նախարարը նոր ստուգումների հիմք է տալիս: Լիդիան Արմենիայի տնօրեն Հայկ Ալոյանին հարց ուղղվել այդ կապակցությամբ:
– Պարոն Ալոյան, ի վերջո Էրիկ Գրիգորյանը իսկապես աշխատե՞լ է Լիդիանի համար:
– Մեզ համար աշխատող բրիտանական խորհրդատվական ընկերություններից մեկը վարձել էր Էրիկ Գրիգորյանին` Ամուլսարի թեմայով, որքան հիշում եմ, հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներ կազմակերպելու և այդ ոլորտում այլ խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար: Նա բավական սերտ աշխատել է մեզ հետ, ծանոթ է եղել մեր բոլոր հետազոտություններին և գոնե մեզ առիթ է ունեցել ասելու, որ բնապահպանական կառավարման առումով շատ բան է սովորել մեզանից:
– Այսինքն` նա լավ ծանո՞թ է ծրագրի բոլոր մանրամասներին:
– Կարծում եմ, եթե կա մի պաշտոնյա, որը շատ լավ գիտի, որ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ը լավագույնն է, որ Ամուլսարի ծրագիրը բացառիկ բնապահպանական չափանիշներ է կիրառել ու ոչ մի լրացուցիչ ստուգումների կարիք չունի, դա Էրիկ Գրիգորյանն է:
– Այդ դեպքում, ինչո՞վ եք պայմանավորում, որ նախ՝ այս մեկ տարվա ընթացքում Էրիկ Գրիգորյանը Ամուլսարի վերաբերյալ հստակ կարծիք չի արտահայտել, Վարչապետը պնդում է, որ հենց նա է ասել, որ ՇՄԱԳ-ի որակը երաշխավորել չի կարող, և հիմա էլ նոր հետազոտությունների հիմք է տալիս:
– Կարող եմ միայն ենթադրել, որ դա, միգուցե, պարզ մարդկային կոմպլեքս է: Իբր անաչառությունը ապացուցելու համար՝ միտումնավոր հետապնդել, թիրախավորել, հարձակում գործել հենց Ամուլսարի դեմ: Արդյունքում՝ ոմանց անձնական օրակարգի պատճառով տուժում է երկրի լավագույն ներդրումը, տնտեսությունը, երկիրը:
– Ուզում եք ասել այս առումով կոռուպցիայի դրսևորու՞մ կա:
– Դատեք ինքներդ. նախարարությունն արդեն մեկ տարուց ավելի ջանք, եռանդ, ժամանակ ու միջոցներ չի խնայում Ամուլսարի ծրագրում գոյություն չունեցեղ խնդիրներ բացահայտելու ահնաջող փորձերի վրա: Որևէ այլ հանքում լսե՞լ եք նախարարության նման ջանասիրության մասին: Դուք ասեք, ինչպե՞ս է կոչվում անձնական ինչ-ինչ խնդիներին պետական շահը ստորադասելը:
– Հիմա Ամուլսարում ստուգումնե՞ր են:
– Ոչ, ճանապարհները փակ են, ապրօնիությունը չի վերացվել, հերթական` պայմանական 500-րդ խտրական ստուգումներն էլ դեռ չեն սկսվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան