Հովհաննես Խուդոյանը՝ դատավորին. Հորդորում ենք, այսուհետ հետևողական լինել՝ քաղաքական հետապնդումներին չնպաստելու հարցում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեկնարկած հերթական նիստում Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ելույթ ունեցավ՝ դատավոր Աննա Դանիբեկյանին հիշեցնելով, որ Նարեկ Մութաֆյանը, կրկնելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, հարց է ուղղել դատավորին։
«Արդյունքում Նարեկ Մութաֆյանը և նրան ուղեկցող Սարգիս Օհանջանյանը կալանավորված են։ Այդ իրադարձություններին նախորդել են բոլորիդ քաջ հայտնի դեպքեր՝ Հայաստանի Հանրապետության դատարանների մուտքերի փակումը, դատավոր Դավիթ Բալայանի նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրում, ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի նկատմամբ անհարգալից արտահայտությունների ու ֆիզիկական բռնության կիրառում։ Այդ դեպքերին մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատական չի տրվել, մինչդեռ Ձեր կատարված հարցադրումների վերաբերյալ Ձեր հաղորդման հիման վրա երկու անձինք կալանավորված են, այսինքն մենք տեսնում ենք հստակ խտրական վերաբերմունք»,-ասաց Խուդոյանը։
Նա նշեց, որ հիմք ընդունելով ԵԽԽՎ 2012 թ. 1900 բանաձևը՝ այդ անձինք քաղաքական բանտարկյալ են։
«Հատկանշական է, որ խտրական վերաբերմունքով, քաղաքական շարժառիթներով ազատազրկումների կենտրոնացում կա հենց Ձեր անձի շուրջ։ Այդ է պատճառը, որ այս հայտարարությունն ուղղվում է Ձեզ։ Ձեր վարույթով քննվող այս գործով քաղաքական հետապնդման են ենթարկվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, Ձեր ներկայացրած հաղորդման հիման վրա հետապնդվում են երկու երիտասարդ։ Հորդորում ենք հարգելի դատարան, այսուհետ հետևողական լինել՝ քաղաքական հետապնդումներին չնպաստելու հարցում, իրականացնել արդարադատություն»,-ասաց նա։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ այս նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանն ինձ՝ որպես Գլխավոր շտաբի պետ, որևէ մի հրաման չի տվել
- Մի քանի տասնյակ գործիչներ պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին
- ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Քոչարյանի գործով ՍԴ կողմից ուղարկված դիմումը
- Վերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը
- Ալումյան. Ահա միակ պատճառը, թե ինչու ինքնաբացարկ չենք հայտնում դատավորին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան