Երևանում կկայանա Սոնա Վանի «Հայրս ասում էր» գրքի շնորհանդեսը
Հոկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգային մեծ դահլիճի ճեմասրահում տեղի կունենա ամերիկահայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սոնա Վանի նոր՝ «Հայրս ասում էր» գրքի շնորհանդեսը, որին կհաջորդի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ անապատի համար» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ գրված Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմի հիման վրա։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի մամուլի ծառայությունից։
Վաչե Շարաֆյանի ռեքվիեմը գրվել է Սոնա Վանի մեկ այլ՝ համաշխարհային մեծ ճանաչում ունեցող «Լիբրետո անապատի համար» պոեմի հիման վրա։ Ռեքվիեմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Ռեքվիեմը գրված է մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար։ Կատարողներ՝ Արծվիկ Դեմուրճյան, Նարինե Անանիկյան, «Հովեր» կամերային պետական երգչախումբ՝ խմբավար Սոնա Հովհաննիսյան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ խմբավար Պրեմիլ Պետրովիչ (Խորվաթիա)։
Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմը, որը նվիրվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, թարգմանվել է աշխարհի 23 լեզուներով, արժանացել է պոեզիայի միջազգային ամենահեղինակավոր մրցանակներին՝ Չինաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կոլումբիայում, Աֆրիկայում, Թուրքիայում և այլ երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան