Վահան Արծրունի. WCIT-ի համերգին հնչել է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես անտեղյակ եմ
Երգիչ, երգահան Վահան Արծրունին բարձրաձայնում է WCIT 2019-ի բացման համերգի ժամանակ հեղինակային իրավունքի ոտնահարման մասին:
«Այս արհեստական ինտելեկտի «ստեղծագործության» գեղագիտական և այլ մշակութաբանական ասպեկտների մասին չեմ խոսի:ԲԱՅՑ!!! Ուշադիր լսեք նախաբանող տեքստի տակ հնչող երաժշտությունը, որից «ներշնչվել է» այս արհեստական ինտելեկտը, ասել է թէ` ալգորիթմեր մշակող ծրագրավորող տղան::Հարգելիներս, հնչում է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես անտեղյակ եմ, հետևաբար ՈՉ ՄԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏՎԵԼ, որևէ կերպ օգտագերծելու, որևէ ձևաչափով և համարում եմ սա հեղինակային իրավունքի և մտքի ազատության օրենքի ԿՈՊՏԱԳՈՒՅՆ
ԽԱԽՏՈՒՄ:
Լսել 1:00 րոպեից
Հետամուտ եմ լինելու այս հարցին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Արծրունին:
Հիշեցնենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում կայացած համերգով մեկնարկել էր Երևանում հոկտեմբերի 6-9-ը կայանալիք «WCIT-2019» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը։ Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից: Օտարերկրյա երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որտեղ անցյալում անցկացվել է WCIT-ը։
Հարակից հրապարակումներ`
- WCIT համաշխարհային նվագախմբի համերգը` Հանրապետության հրապարակում
- WCIT համաշխարհային նվագախմբի երաժիշտները ծանոթանում են հայկական մշակույթին
- 14 երկրներից կազմված WCIT նվագախմբի փորձը ՏՏ գագաթնաժողովի բացման համերգին ընդառաջ՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ
- WCIT-2019. Հանրապետության հրապարակում կհնչի հայկական շարականների վրա արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը