Երևանում ապամոնտաժվում են կրպակներ
Երևանում մետրոյի «Բարեկամություն» տանող աստիճանավանդակներին կառուցված կրպակներն ապամոնտաժվում են։ Ֆեյսբուքյան էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը։
«Բարեկամության մետրո տանող աստիճանավանդակներին ժամանակին թույլատրել են քաղաքաշինական առումով անթույլատրելին, որը նաև ըստ արտակարգ իրավիճակների նախարարության վտանգում է մետրոյի տարահանման նորմերը.
Բարեկամության հրապարակը Արաբկիրի կարևորագույն հրապարակներից է հանդիսանում, որը կարգի բերելու մեծ աշխատանք կա... ապամոնտաժվում են այս կրպակները, որոնց մեծ մասը ի դեպ չեն գործում»,- գրել է Ա. Դանիելյանը։
Լուսանկարները՝ Ա. Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Նար-Դոս փողոցի կրպակներն ապամոնտաժվում են
- Կրկին կրպակներ` քաղաքապետարանի «կողմից»
- Մետրոյի «Երիտասարդական» կայարանից հանվում են ապօրինի կառուցված կրպակները (Տեսանյութ)
- Ում ինչ է առաջարկվել ապամոնտաժված կրպակների դիմաց
- Դիմադրություն Փափազյան փողոցում. Կրպակներ են ապամոնտաժվում