Գարի Վայներչուկ. Հաղորդակցումը մշտապես թելադրել է ամեն ինչ
«Այն, ինչն աշխատում է ֆեյսբուքում, գործում է լիովին տարբեր, եթե տեղադրվի, ասենք , օրինակ youtube-ում: Երկրում ամենամեծ արբիտրաժ ունեցողը թվիթերն է: Մարդիկ թվիթերի համար այնքան կոնտենտ չեն արտադրում, որքան սպառում են: Եթե ունեք որոշակի ամբիցիաներ, պետք է կարողանաք արտադրել օրական 20-ից 100 կոնտենտ , ինչն այսօր ցածր է»,-Երևանում անցկացվող WCIT համաժողովի երկրորդ օրն իր ելույթում ասաց Գարի Վայներչուկը՝ բելառուս-ամերիկացի գործարար, New York Times-ի լավագույն վաճառված հեղինակը:
Վայներչուկը նշում է, որ մարդիկ նույն կոնտենտը տարածում են տարբեր սոցիալական պլատֆորմներում՝ ամբողջությամբ չհարգելով սպառողին, թե ինչպես է նա ցանկանում սպառել այդ կոնտենտը, իսկ որ ամենակարևորն է՝ օգուտ չքաղելով սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորություններից:
«Եթե ուշադրություն դարձնեք, թե ինչ է կատարվում աշխարհում՝ քաղաքական, մասնավոր հատվածում, հսկայական աճ է տեղի ունեցել, թե ինչպես են աշխարհում դոմինանտ պլատֆորմներն օգտագործվում, սակայն արտադրվող կոնտենտը քիչ է»,-ասում է Վայներչուկը:
Վայներչուկի խոսքերով, այսօր մենք ապրում ենք պոստ-արտադրական ժամանակում, և կապ չունի թե ով եք դուք այս սենյակում, ինչպիսին են ձեր նպատակները, ապրանքայնացվում է ամեն ինչ, բացի այս միջավայրում հաղորդակցվելու ձեր կարողությունից: Եթե մի քայլ հետ կանգնեք ու նայեք նախորդ դարի հաղթողներին ու պարտվողներին, հաղթողներն այն մարդիկ են, ովքեր ուշադրություն են դարձրել հաղորդակցման նոր միջոցների ու պլատֆորմների վրա, հակառակ մյուսների, որոնք հենվել են հաղորդակցման ավանդական մեթոդների վրա:
«Հաղորդակցումը մշտապես թելադրել է ամեն ինչ»,-ասում է Վայներչուկը:
Մի քանի տարի հետո, ըստ Վայներչուկի,այն, ինչ մենք այսօր անում են հեռախոսով գրելով, կարդալով, արվելու է ձայնային միջոցով՝ մեր տանը, գրասենյակում դրված ձայնային սարքերի միջոցով:
«Կարիք չի լինելու հեռախոս վերցնել առավոտյան՝ տեսնելու, ինչպիսին է լինելու եղանակը: Կհարցնեք Ալեքսային, google-ին, apple-ին՝ ինչ եղանակ է լինելու ու կստանաք պատասխան»,-ասում է Վայներչուկը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան