Երևանում աղբահանության վճարի հաշվեհամարի փոփոխություն չի եղել
Թեև Երևանում աղբահանությունն արդեն իրականացնում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը, այլ ոչ թե «Սանիթեք» ընկերությունը, սակայն քաղաքացիներն աղբահանության վճարումը կարող են կատարել նույն հաշվեհամարներին, ինչ տարիներ շարունակ։
Panorama.am-ը Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք աղբահանության վարձավճարի վճարման հաշվեհամարի փոփոխություն է տեղի ունեցել «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզելուց հետո։
«Որևէ բան այդ առումով չի փոխվելու, որովհետև վճարումները գնում էին ոչ թե «Սանիթեքին», այլ վճարումները գալիս էին քաղաքապետարան, որն էլ փոխանցում էր «Սանիթեքին»»,- ասաց Հ. Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Սանիթեք». Քաղաքապետարանից պաշտոնական ծանուցում չենք ստացել
- Հայկ Մարությանը ամբողջությամբ խզեց Սանիթեքի հետ պայմանագրերը
- Քաղաքապետարանը Սանիթեկ է փոխանցել 160 միլիոն դրամ
- 10։0 հօգուտ աղբի
- ՄԻՊ-ն ամփոփել է «Սանիթեք» ընկերության դեմ բողոքները
- «Սանիթեք»-ը չի պատրաստվում հավաքել «պառկած» աղբամանները
- Քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի Սանիթեքին վճարված գումարները հասնեն աշխատակիցներին. Հակոբ Կարապետյան
- Ու՞մ են գնում աղբահանության համար վճարված գումարները
- «Սանիթեք»-ի աշխատակիցները քաղաքապետարանից պահանջում են աշխատավարձերը
- «Սանիթեք»-ը ձախողել է. Հայկ Մարության
- Քաղաքապետարան-Սանիթեք՝ մեզ պետք չեք