Թեհրանում բողոքել են կանանց մարզադաշտ թույլտվության դեմ
Թեհրանում անցկացվել է ակցիա ՝ ընդդեմ կանանց մարզադաշտ թույլտվության։ Եվրանյուզի հաղորդմամբ, ցույցը կազմակերպվել է Իրանի և Կամբոջայի միջև աշխարհի գավաթի խաղարկության որակավորման հանդիպումից երեք օր առաջ. Իսլամական Հանրապետության հռչակումից հետո առաջին անգամ կին երկրպագուները հնարավորություն են ստացել դիտել խաղը տրիբունաներից: Ցուցարարները ենթադրում են, որ դա կարող է փոխել բոլոր իրանցիների կյանքը։
«Մենք կին մեհմեդականներ ենք, շիաներ, մենք ընդհանրապես գոհ չենք, թե ինչ է տեղի ունենում, քանի որ չի հարգվի մահմեդական կնոջ պատիվը: Իսկ դա լրջորեն կազդի մեզ վրա։ Մահմեդական կնոջ պատիվն ու արժանապատվությունը կոտնահարվի, եթե նրանք մտնեն բացառապես տղամարդկանց տարածություն»,- ասել են ցուցարարները։
Իրանում կանանց մուտքը մարզադաշտ թույլատրելու համար պայքարը ակտիվացել էր սեպտեմբերի կեսերից, երբ երկրպագուհին, ում սպառնում էր ազատազրկում մարզադաշտ հայտնվելու համար, ինքնահրկիզվել էր։ ՖԻՖԱ-ն պնդել է վերացնել արգելքը։ Միջազգային արշավի ֆոնին Իրանի իշխանությունները թույլ են տվել նաև կանանց Կամբոջայի հետ խաղի տոմսեր գնել, որը կայանալու է հինգշաբթի։ Նաև երկրպագուների համար երկու սեկտոր են առանձնացրել։ Բայց քանի որ տոմսերը րոպեական վաճառվել են, տրիբունաներում կանանց գոտին կրկնակի ընդլայնել են։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան