Խաչատուրյանի ազգական. «Նա սատանա է»
Խաչատուրյան քույրերի պատմությունը, որոնք սպանել են իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին բազմամյա նվաստացումներից և բռնություններից հետո, նոր մանրամասնություններով է համալրվում։ 360tv.ru կայքի հաղորդմամբ, սպանվածի ազգականը՝ Արսենը, իմացել է Մ. Խաչատուրյանի՝ աղջիկների նկատմամբ նվաստացումների մասին, բայց միևնույնն է նրա արարքները թաքցրել է և ստել քննությանը։ Դա հայտնի է դարձել նրա և քույրերից Անգելինայի միջև գրառումներից։
«Նա աղջիկներին շատ է սիրել»,- բոլոր հարցազրույցներում ասել է սպանվածի ազգականը։
Նրա խոսքով, Միխայիլն իր կյանքի իմաստը համարել է աղջիկների խնամքը։ Պարզվել է, որ այդ ցուցմունքները սուտ են, Միխայիլի արարքների մասին նա շատ լավ իմացել է։ Քննությանը նա լրիվ այլ պատմություն է ներկայացրել։
ԶԼՄ-ներով տարածվել է նրա և Անգելինայի միջև հաղորդագրությունները։ Kp.ru-ն գրում է, որ հերթական դաստիարակչական խոսակցությունից հետո Միխայիլն աղջկան ծեծել է բանալիով, արյուն է հոսացել։ Մյուս աղջիկը՝ Մարիան, հեռախոսով նկարահանել է արյունոտ քրոջը։ Լուսանկարը հայտնվել է Արսենի մոտ։ Դրանից հետո հարազատները հաղորդագրություններ են գրել իրար։ Արսենը հարցրել է, թե ինչու է Միխայիլն իրեն այդպես պահում, ուղղակի աննորմալ է։ Անգելինան ասել է, որ հայրը միայնակ է, նրան որևէ մեկը չի սիրում, նա էլ իր զայրույթը երեխաների վրա է «թափում», իսկ ամբողջ ընտանիքին իրենց մասին է վատ խոսում։ «Սա լուսանկար է, սա դեռ ոչինչ է»,- գրել է Անգելինան։
«Չի կարելի նման բաներ անել։ Որևէ մեկին ցույց մի տուր այդ լուսանկարը, որևէ մեկին որևէ բան չպատմես։ Նա սատանա է»,- գրել է Արսենը։
Այս հաղորդագրությունները կցված են քրեական գործին։ Քույրերի պաշտպանները համոզված են, որ Միխայիլին պաշտպանող ցուցմունքներ են տալիս այն պատճառով, որովհետև բոլոր նրանք կախված են սպանվածի մորից. նրան է բաժին հասել ողջ կարողությունը։
ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Վերջնական մեղադրանք եզրակացությամբ, երեք քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության հոդվածով։ Քննչական կոմիտեն ճանաչել է աղջիկների նկատմամբ հոր բռնության փաստերը։ Քույրերի պաշտպանները փորձում են հասնել նրան, որ նրանց գործողությունները ճանաչեն անհրաժեշտ պաշտպանություն։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Ուզում են Խաչատուրյան քույրերին զրպարտել
- Խաչատուրյան քույրերի փաստաբանը հերքել է, որ նրանց հոր դեմ ՔԿ-ն հրաժարվել է գործ հարուցել
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը կրկին երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերի փաստաբանը հայտնել է ցուցմունքները կեղծելու մասին
- Խաչատուրյան քույրերի գործի հիման վրա ներկայացում է բեմադրվում
- Քննությունը Խաչատուրյան քույրերի հոր գործողություններում դիտարկել է խոշտանգում և սեռական բռնություն
- Մոսկալկովա. Դատարանը պետք է հաշվի առնի Խաչատուրյան քույրերի նկատմամբ բռնությունների հանգամանքներին
- Խաչատուրյան քույրերից կրտսերին առանձին են դատելու
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Ակցիա ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Պիկետ Մոսկվայում՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Խաչատուրյան քույրերի փաստաբանները բողոք են ներկայացրել ՔԿ նախագահին