Հորը սպանելուց հետո Խաչատուրյան քույրերից մեկը զանգել է ոստիկանություն
Life.ru կայքը հրապարակել է Խաչատուրյան քույրերից մեկի հեռախոսազրույցը ոստիկանության հետ հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին սպանելուց անմիջապես հետո։ Աղջիկը հեռախոսազրույցի ժամանակ ներկայանում է Անգելինա, ասում է, որ իրենց հայրը եղել է «թմրամիջոցների ազդեցության տակ»։
«Նա ունի հանգստացնող դեղահաբեր, սակայն նա շատ է խմել... Ես երկու քույրերիս հետ եմ, մեկը 19 տարեկան է մյուսը՝ 17»,- ասում է աղջկը։
Բացի այդ, աղջիկը պատմում է, որ հայրը դանակով հարձակվել է իրենց վրա։ Հեռախոսազրույցի ընթացքում աղջիկը լացում է։
Աղջկան հարցնում են, թե կոնկրետ ո՞վ է դանակով սպանել հորը։
«Ես»,- պատասխանել է նա։
2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Վերջնական մեղադրանք եզրակացությամբ, երեք քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության հոդվածով։ Քննչական կոմիտեն ճանաչել է աղջիկների նկատմամբ հոր բռնության փաստերը։ Քույրերի պաշտպանները փորձում են հասնել նրան, որ նրանց գործողությունները ճանաչեն անհրաժեշտ պաշտպանություն։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյանի ազգական. «Նա սատանա է»
- Պաշտպան. Ուզում են Խաչատուրյան քույրերին զրպարտել
- Խաչատուրյան քույրերի փաստաբանը հերքել է, որ նրանց հոր դեմ ՔԿ-ն հրաժարվել է գործ հարուցել
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը կրկին երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերի փաստաբանը հայտնել է ցուցմունքները կեղծելու մասին
- Խաչատուրյան քույրերի գործի հիման վրա ներկայացում է բեմադրվում
- Քննությունը Խաչատուրյան քույրերի հոր գործողություններում դիտարկել է խոշտանգում և սեռական բռնություն
- Մոսկալկովա. Դատարանը պետք է հաշվի առնի Խաչատուրյան քույրերի նկատմամբ բռնությունների հանգամանքներին
- Խաչատուրյան քույրերից կրտսերին առանձին են դատելու
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Ակցիա ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Պիկետ Մոսկվայում՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Խաչատուրյան քույրերի փաստաբանները բողոք են ներկայացրել ՔԿ նախագահին
- Վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացվել Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը հնարավոր է դադարեցվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին