Պաշտպան. Մանվել Գրիգորյանը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբն այսօրվա դատական նիստում հերթական միջնորդությունը ներկայացրեց՝ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։
Մ. Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Մ. Գրիգորյանի առողջական վիճակը սրվել է, նրա մոտ բացի հիմնական հիվանություններից, գլուխ են բարձրացրել երկրորդական հիվանություններ, որոնք կյանքին վտանգ են սպառնում։
«Հիվանդը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, առանց արհեստական շնչառության շնչահեղձ է լինում, հիվանդի մարսողական բոլոր օրգանները խանգարվել են, արհեստական միջամտություններն էլ արդեն չեն օգնում։ Հենց այս պահին գտնվում է նարկոզի տակ»,- հայտարարեց Լ. Բաղդասարյանը։
Նրա կարծիքով, դատարանը Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացնում է տոտալ խոշտանգում, չպետք է սպասել միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանն անձի առողջության կտրուկ վատացման պայմանում, դատարանի ձեռքի տակ կա մեկ տասնյակից ավելի բժշկական էպիկրիզներ, և դրանք, հաշի չառնելով ու կալանքի տակ պահելով, դատարանն իր վրա ծանր բեռ է վերցնում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը խորհրդակցական սենյակից վերադառնալլուց հետո հայտարարեց, որ մերժում են Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Նա արդեն տևական ժամանակ է բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ-ում։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններին
- Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է. Դավիթ Տոնոյան
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Հարիր չէ Հայաստանին, որ տևական ժամանակով անձին խոշտանգեն
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի գործով երևում է առողջապահության նախարարի անգործությունը
- Պաշտպան. Անազատության մեջ գտնելու պայմաններում Մանվել Գրիգորյանի բուժումն արդյունավետ չէ
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Անորոշ վիճակ է
- Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
- Մանվել Գրիգորյանն ազատ չարձակվեց
- Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու միջնորդություն ներկայացվեց
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Եղածը սադիզմ է
- Մանվել Գրիգորյանի կին. Այդպես է հարմար
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին ներկա է փորձագետը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան