Ռոբերտ Քոչարյանը կվիրահատվի
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ տևական ժամանակ կալանավորված է, տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Panorama.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը ենթարկվելու է վիրահատության։ Թե ինչ վիրահատություն է, չմանրամասնեց։
«Նրա առողջական վիճակը գնահատվում է նորմալ։ Առանձնապես ծանր խնդիր չէ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ մինչ այս Ռոբերտ Քոչարյանը հետոզոտություններ էր անցել նույն ԲԿ-ում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան