Վարդան Ոսկանյան. Ադրբեջանում անօրինականորեն արգելափակված է թալիշական լրատվամիջոցների հասանելիությունը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանում արգելափակել են թալիշական լրատվամիջոցների հասանելիությունը։
Նա գրել է.
«Երբ տարիներ առաջ մեր թալիշ բարեկամների հետ քննարկում էինք Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման սահմաններում հայտնված թալիշաբնակ շրջանների և թալիշական հիմնախնդրի մասին անաչառ լրատվություն ապահովող հենց թալիշական ազդեցիկ ԶԼՄ-ների գոյության անհրաժեշտությունը, երբեք չէինք կարող պատկերացնել, որ կգա մի օր, երբ Բաքվի բռնապետի վարչակարգն այնքան սարսափած կլինի այդ լրատվամիջոցներից, որ կարգելափակի դրանց հասանելիությունը ողջ Ադրբեջանով մեկ։
Համաձայն երեկ տարածված «Թալիշ ավագների բարձրագույն խորհրդի» հայտարարության՝ այս պահին Ադրբեջանում անօրինականորեն արգելափակված է «Ազատ Թալիշստանի լրատվական գործակալության» TolishMedia.com, Թալիշ-Մուղանյան Հանրապետության վտարանդի կառավարության Tolishstan.com, ինչպես նաև TolishPress.org կայքերի հասանելիությունը։
Անհնար է եղել արգելափակել AM-1395 հաճախականությամբ հեռարձակվող «Ազատ Թալիշստանի ձայն» ռադիոկայանի և «YouTube» սոցիալական ցանցի առանձին ալիքով սփռվող «Ազատ Թալիշստանի հեռուստատեսության» հասանելիությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում կասկածի տակ են առել Ադրբեջանում Իսրայելի դեսպանի՝ թալիշաբնակ շրջաններ կատարած այցերը
- Ոսկանյան. Վերադարձը թալիշական «հեքիաթից» դեպի իրականություն
- Մեր նպատակն է հասնել նրան, որ մեր տարածաշրջանի քարտեզի վրա Ադրբեջանը չլինի. Թալիշական շարժման առաջնորդ
- Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հրաժարվում է գրանցել թալիշական կազմակերպությանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան